Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա

Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters

«Այցերը դարձել են նպատակ, որոնց ընթացքում ոչ մի խնդիր էլ չի լուծվում»

«АрмРусИнфо»–ն զրուցել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ

-Պարո՛ն Օսկանյան, արդյոք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ունի՞ արտաքին քաղաքականության հստակ ուղղություն, և ինչպե՞ս են բաշխված առաջնահերթությունները:


–Իհա՛րկե, կան հստակ ուղղություններ, առաջին հերթին՝ կան մի քանի սկզբունքային հարցեր, որոնց մեջ պետք է փոփոխություն մտցնել, որպեսզի համապատասխան հիմք ստեղծենք արդյունավետ դիվանագիտություն իրականացնելու համար:
Մենք նկատել ենք, որ այս տարիների ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխանության նվազեցում միջազգային հանրության ընկալումներում, ինչը թուլացրել է մեր դիվանագիտության արդյունավետությունը: Սա ունի տարբեր դրսևորումներ՝ պաշտոնյաների ելույթներ, միջազգային կազմակերպությունների տարբեր քվեարկություններ և այլն: Այն տպավորությունն է ստեղծվել, որ կարծես Հայաստանն արտաքին քաղաքականության հարցերում ինքնուրույն որոշում չի կայացնում, այլ Երևանի որոշումները կայացվում են այլ մայրաքաղաքներում: Այսինքն՝ կարևորագույն խնդիրն է սուվերենության վերականգնումը:


Արտաքին քաղաքականությունն այսօր գաղափարական հենք չունի: Սա անպայման պետք է ձևավորել, և դա կլինի հավասարակշռված կոմպլեմենտար քաղաքականությունը, որպեսզի մենք կարողանանք արդեն հստակ ուղենիշ ունենալ մեր քաղաքական որոշումները կայացնելու հարցում:
Այս իշխանությունները մատների արանքով են նայում և աչքաթող են անում բազմակողմ դիվանագիտությունը, և շեշտը հիմնականում դրվում է երկկողմ այցերի վրա, բայց բազմակողմ դիվանագիտության մեջ ընդհանրապես ակտիվ ներգրավվածություն չի եղել, բայց մենք մեր փորձից գիտենք, որ առանց բազմակողմ դիվանագիտության, երբ դու այլ երկրների խնդիրների, այլ միջազգային երևույթների մասնակից չես, ու երբ հերթը գալիս է քո խնդիրներին, արդեն այլոք են դառնում անտարբեր քո երկրի նկատմամբ, դրա համար բազմակողմ դիվանագիտության մեջ պետք է ակտիվ լինել, որպեսզի արդեն երկկողմ հարցերում հնարավոր լինի արդյունավետ քաղաքականության վարել:


Իշխանություններն արտաքին քաղաքականությունը դարձրել են նպատակ, ոչ թե միջոց երկրի խնդիրների լուծման համար, այսինքն՝ այցերը դարձել են նպատակ, որոնց ընթացքում ոչ մի խնդիր էլ չի լուծվում: Մենք, միանշանակ, արտաքին քաղաքականությունը կբերենք այն ուղու վրա, որը կդառնա միայն միջոց երկրի տնտեսական խնդիրների լուծման, ինչպես նաև անվտանգության ապահովման համար:
Բացի այդ, այսօր լուրջ կադրային քաղաքականության պրոբլոմներ կան դեսպանների նշանակման հարցերում: Նշանակում են՝ ում ասես, ոչ պրոֆեսիոնալների կարևորագույն երկրներում, և այդ մարդիկ չեն կարող նույն հմտություններն, արդյունավետությունն ունենալ, ինչ կարիերային դիվանագետները: Սա արտաքին գործերի նախարարությունում ազդում է բարոյական մթնոլորտի վրա, քանի որ յուրաքանչյուր դիվանագետ ձգտում է դեսպան լինել, իսկ երբ այս նախադեպը չկա, սա նշանակում է, որ բարոյահոգեբանական լուրջ անկում կարող է լինել դիվանագիտական կորպուսում:
Ահա այս հինգ հարցերում մենք միանգամից էական փոփոխություններ կմտցնենք, և դա կուժեղացնի մեր արտաքին քաղաքականություն վարելու հիմքը:


–Ինչպիսի՞ փոխգործակցության պլան կա տարածաշրջանային երկրների հետ, մասնավորապես Իրանի, Վրաստանի հետ:


–Առանցքային հարցերից մեկը նա է, որ մենք մեր ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր որակ և բովանդակություն կհաղորդենք: Այսօր հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում «ստրատեգիական» անվանմանը և բովանդակությանը: Այդ անվանմանը համապատասխան բովանդակություն պետք է դնենք և՛ տնտեսական հարցերում, և՛ սպառազինությունների հարցերում, և՛ կոնֆլիկտի կարգավորման խնդրի շուրջ, և՛ տարածաշրջանային խնդիրներում, այնպես որ, սա կլինի մեր առաջնային և գլխավոր ուղղություններից մեկը:
Սա իրագործելուն զուգահեռ՝ նույն գաղափարական և կոնպլեմենտար քաղաքականության հենքի վրա կփորձենք նաև ճիշտ բալանսը գտնել Արևմուտքի հետ, քանի որ այսօր այդ հավասարակշռությունն ինչ-որ տեղ խախտվել է, և մենք կկարողանանք կոմլեմենտար քաղաքականությունից ելնելով՝ ճիշտ հավասարակշռությունը գտնել առկա աշխարհաքաղաքական բևեռների միջև (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, Չինաստան), և դա մեզ ավելի լայն հնարավորություններ կտա ավելի մեծ դիվիդենտներ ձեռք բերելու և՛ տնտեսական հարցերում, և՛ անվտանգության ապահովման համար:


Մյուս ուղղությունը՝ Վրաստան, Իրան՝ մեր հյուսիսային և հարավային հարևաններն են, որոնք կարևորագույն առանցք են հանդիսանում, և այդ առանցքի անխափան աշխատանքը հիմնականում կախված է, թե ինչքանով արդյունավետ կլինեն Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան հարաբերությունները, և այս երկու երկկողմ հարաբերություններն ինչքան խոր լինեն, այնքան դրական ազդեցություն կունենան տարածաշրջանային խնդիրների վրա, ավելի լայն ծրագրերի իրականացման, ինչպես նաև անվտանգության ապահովման համար: Այնպես որ, սրանք կլինեն հիմնական ուղղությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցը:


–ԼՂՀ Հարցի մասին: Քաղաքական որոշ ուժեր արդեն հայտնել են ԼՂՀ հարցում իրենց դիրքորոշումը, ինչպիսի՞ դիքորոշում ունեք դուք:


–Մենք այսօր մեծ մտահոգությամբ ենք դիտարկում այն քննարկումները, զարգացումները, որոնց մասին խոսվում է առ այն, որ տարածքներ հանձնելու դիմաց ինչ-որ անորոշ կարգավիճակների ձևակերպումներ կտրվեն: Սա մեզ մտահոգում է, և զգում ենք, որ իսկապես, այն սկզբունքը, որ ամրագրվել էր բանակցային փաստաթղթում և ընդունվել էր միջազգային հանրության կողմից, և ինչ-որ տեղ նաև Ադրբեջանն էր անուղղակի համաձայնություն տվել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեի միջոցով իր կարգավիճակը որոշել, դա ինչ-որ տեղ թուլացել է, և շեշտն ավելի դրվում է ոչ թե ինքնորոշման, այլ տարածքների վրա: Կարծում եմ, որ սա կտրուկ պետք է փոխել, և մեր մոտեցումը կլինի այն, որ ոչ միայն կփորձենք ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերադարձը դարձնել համապատասխան փաստաթուղթ, այլ կփորձենք նաև արդեն հաջորդ կարևոր քայլը անել՝ սկսել քննարկել ԼՂՀ ժողովրդի՝ 25 տարի ինքնորոշված լինելու փաստի ճանաչումը միջազգային հանրության կողմից:


Այնպես որ, քննարկումների թեման պետք է փոխել և տանել դեպի փաստի ճանաչում, բայց առաջին հերթին մենք պետք է վերաամրագրենք, վերահաստատենք ինքնորոշման իրավունքը, որն այս տարիների ընթացքում էապես թուլացել է: Դրա համար անհրաժեշտ է ուժեղ, ակտիվ դիվանագիտություն, բանակցությունների շատ արագ վերականգնում, որովհետև բանակցությունների այս բացակայությունն ավելի մեծացնում է պատերազմի վերսկսման հնարավորությունը:


–Դաշինքն ունի՞ արտգործնախարարի իր թեկնածուն:


–Այս պահի դրությամբ՝ մենք թեկնածուներից չենք խոսում, քանի որ խնդիր է դրվել հասնել իշխանափոխության, և դա կախված է, թե ինչ ձևաչափով այն կլինի, ընտրությունները ցույց կտան, արդյունքները հրապարակվելուց հետո կարող ենք տեսնել, թե ում հետ ենք համագործակցում հետընտրական շրջանում, և միայն դրանից հետո հնարավոր կլինի կոնկրետ թեկնածուների մասին խոսել:
Ոչ միայն արտաքին քաղաքականությունում, այլ բոլոր ոլորտներում մեր սկզբունքն այն է, որ հարկավոր է բերել, նշանակել ամենակարող մարդկանց, անկախ նրանց քաղաքական և այլ պատկանելությունից, որպեսզի կարողանանք պրոֆեսիոնալների կառավարություն ունենալ, որ կարողանանք երկրի առջև ծառացած այս դժվարին խնդիրներն իսկապես լուծել:


–Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ԵՄ ստորագրվելիք համաձայնագիրը, և ինչպիսի՞ն կլինեն բանակցությունները ձեր՝ իշխանության գալուց հետո:


–Եթե մենք դիտարկենք կոմպլեմենտար քաղաքականությունը որպես հիմք, և բևեռների միջև բալանսը վերականգնվի, ապա Եվրամիությունը, բնականաբար, այդ բևեռներից մեկն է, և մենք համոզված ենք, որ անպայման խորքային պետք է լինեն մեր հարաբերությունները ԵՄ հետ, և դա հնարավոր է անել:
Տեսեք, արդեն չորրորդ տարին է՝ իշխանությունները բանակցում են ընդամենը մի երկկողմ պայմանագիր ստորագրելու համար, չի ստացվում դա անել, որովհետև չեն կարողանում որոշ կաշկանդումներից ձերբազատվել, մյուս կողմից Եվրամիությունը չի ուզում անբովանդակ ինչ-որ բան ստորագրել:
Մենք միանգամից կգնանք խորքային՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական հարցերում, պայմանագրի ստորագրման, որն, իհարկե, դրական հետևանքներ կունենա Հայաստանի համար:


–Հայ-թուրքական հարաբերությունների մասին: Արդյոք դուք կո՞ղմ եք հարաբերություններ հաստատելուն՝ առանց նախապայմանների:


–Սա միշտ եղել է ՀՀ քաղաքականությունը. բոլոր իշխանություններն էլ այդ սկզբունքը կիրառել են, սակայն այսօր խնդիրը հետևյալն է, որ արձանագրությունների պատճառով այսօր նույնիսկ նվազագույն հարաբերություններ չկան Հայաստանի և Թուրքիայի միջև, և միշտ գոնե նվազագույն այդ հարաբերությունները եղել են՝ անկախ իրադարձություններից:


Այսօր դա էլ գոյություն չունի, որը միայն ու միայն բացասական է ազդում մեր արտաքին քաղաքականության և դիվանագիտության վրա, որովհետև եթե այդ հարաբերությունները բացակայում են, ստացվում է, որ մի օղակ պակասում է, որովհետև Թուրքիան, մեզանից անկախ, շատ ակտիվ ներգրավված է այս տարածաշրջանում, և Թուրքիայի մասին մեր տեղեկացվածությունը գալիս է արդեն այլ երկրներից. մենք ուղղակի արդեն կապեր չունենք:


Մեր՝ իշխանության գալու դեպքում, իհարկե, կշարունակենք առանց նախապայմանների, նորմալ հարաբերություններ սահմանել, բայց մինչև դրա իրականացումը մենք կվերականգնենք նվազագույն կապերը Թուրքիայի հետ, որպեսզի կարողանանք ավելի տեղեկացված լինել զարգացումերից՝ ուղիղ, հենց Թուրքիայից, որի համար էլ այդ նվազագույն հարաբերությունների առկայությունն անհրաժեշտ է: Այս իշխանություններին դա չի հաջողվում: