Ոչ Վովաեւիչ, ոչ Վլադիմիրովիչ, այլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում ելույթ ունենալուց հետո մասնակցել է հավատարմագրված շուրջ 80 լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսին:
ԳԱԼԱ-ի լրագրողը նկատել է, որ հանդիպումների, հրապարակային միջոցառումների ժամանակ ՀՀ վարչապետին երկու տարբերակով են դիմում՝ «Նիկոլ Վլադիմիրովիչ» եւ «Նիկոլ Վովաեւիչ», եւ փորձել է պարզաբանում ստանալ, թե Փաշինյանը որ տարբերակն է ճիշտ համարում:
«Իմ հոր անունը Վովա է: Դա կապված է Վլադիմիր անվան հետ: Հայաստանում դա տարածված երեւույթ է, հատկապես այն սերնդի մոտ, որին պատկանում է իմ հայրը: Այնպես որ, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի ինձ դիմել Նիկոլ Վովաեւիչ»:
Բայց ընդամենը պետք է մի փոքր համարձակություն ունենալ, եւ մեր ռուսաստանցի գործընկերներին խնդրել մեզ դիմել այնպես, ինչպես մեզ մոտ է ընդունված: Այս դեպքում, ոչ Փաշինյանը կտանջվի, ոչ էլ մենք: Հայրանունով դիմում են ռուսները, մեզ մոտ դիմում են անունով կամ ազգանունով:
Երբեւէ նկատե՞լ եք, որ ամերիկացուն կամ անգլիացուն, պարսիկին կամ ճապոնացուն Ռուսաստանում պաշտոնական հանդիպումների ժամանակ դիմեն անուն հայրանունով: Չեք նկատել, քանի որ նման բան գոյություն չունի:
Որեւէ ռուսաստանցի պաշտոնյայի մտքով չի անցնի Թրմափին կամ Մեյին, Մերկելին կամ Աբեին, Ցիպրասին կամ Էրդողանին դիմեն անուն հայրանունով:
Այնպես որ, ոչ Վովաեւիչ, ոչ Վլադիմիրովիչ, այլ պարոն Փաշինյան:
Top-News.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս