«Պարգևավճարները և դրանց տրման սկզբունքը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր». Սոնա Այվազյան
«Պետությունը պետք է գնա պարգևավճարների մինիմալիզացման և դրանց փոխարեն աշխատավարձի վարձատրման արժանապատիվ համակարգի ներդրման ուղղությամբ»,-այսօր տեղի ունեցած «Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» քննարկման ընթացքում հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
Փորձագետի դիտարկմամբ կառավարության գործողությունները պետք է հասարակության համար ընկալելի լինեն, այլապես կստանան տարբեր մեկնաբանություններ:
ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանն էլ նշեց՝ 2013-ի դեկտեմբերին կառավարության աշխատակազմում ստեղծվեց հակակոռուպցիոն մոնիթորինգի բաժինը»: Այս համակարգը, ըստ Հոկտանյանի տեղեկությունների, գործելու է վարչապետի աշխատակազմում:
Վերջինս կարևորում է վարչության վերանայման հարցը և ավելի շատ ռեսուրսների տրամադրումը դրա գործունեության համար:
Մեկ այլ խնդիր, ըստ ԹԻՀԿ ղեկավարի, իրական գնահատման և մոնիթորինգի համակարգի փաստացի բացակայությունն է:
Վարուժան Հոկտանյանը շեշտեց հանրային աջակցության և իրազեկության բարձրացման միջոցառումների կարևորությունը: Մանրամասնեց, որ համակարգային պայմաններում այդպիսի աջակցություն կգա, և կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական մթնոլորտի ձևավորում կլինի, երբ որ քաղաքացիները տեսնեն ու հասկանան, որ իսկապես լուրջ փոփոխություններ են կատարվում այդ պայմաններում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս