ՄԻԵԴ. Հայաստանը պետք է 3600 եվրո վճարի գերմանական ընկերությանը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Հայաստանը պետք է որպես փոխհատուցում 3600 եվրո վճարի գերմանական Scholz AG 3600 ընկերությանը: ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի գործով՝ վճռելով, որ խախտվել է արդար դատական քննության հայցվորի իրավունքը: Գերմանական ընկերությունը հայցը ներկայացրել էր 2010 թվականի մարտի 19-ին: 1990 թվականից սկսած ընկերությունը Հայաստանում գրանցված Associates եւ Ա. Սաֆարյան ընկերությունից մետաղաջարդվածք է գնել: 2002 թվականին գերմանական ընկերությունը հայ գործընկերներին 100 հազար եվրոյի չափով վարկ է տրամադրել, որը նրանք պետք է հաջորդ տարվա հունվարին վճարեին: Սակայն հայկական ընկերությունը պարտքը չի վճարել: Հաշվարկների արդյունքում պարզվել է, որ հայկական ընկերությունը ավելի քան մեկ միլիոն դոլար պարտք ունի:
Ավելին՝ հայցվոր ընկերությունը համաձայնել է նվազեցնել պարտքը, որպեսզի հայկական ընկերությունը կարողանա ժամանակացույցի համաձայն վճարել պարտքը: Այն բանից հետո, երբ հայկական ընկերությունը չի վճարել պարտքը, գերմանական ընկերությունը ստիպված է եղել արբիտրաժային դատարան դիմել:
Միեւնույն ժամանակ հայկական ընկերությունը կոնտր հայց է ներկայացրել: Վերաքննիչ դատարանը գերմանական ընկերության բողոքը անընդունելի էր համարել: Scholz AG-ը Հայաստանից 1 213 824 դոլար եւ 116 հազար եվրոյի չափով փոխահատուցում էր պահանջել, ինչպես նաեւ 100 հազար դոլար բարոյական վնասի համար, սակայն ՄԻԵԴ-ը վճռել է, որ բողոքի եւ պահանջվող փոխհատուցման միջեւ կապ չկա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս