«Դատախազությունն ուղղակի պարտավոր է հարցաքննության հրավիրել Փաշինյանին». Դավիթ Շահնազարյան
«Գաղտնալսման բովանդակությունն ապացուցեց, որ ՀՀ-ում բացարձակապես արդարադատություն գոյություն չունի»,- թիվ 9/50 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ ստեղծվել է իրավիճակ, երբ Փաշինյանի իշխանության օրոք ցանկացած անձ, որ դատապարտվել է, կարող է դիմել միջազգային դատարան և մեջբերելով այս գաղտնալսումը՝ ցույց տալ ՀՀ-ում արդարադատության իսպառ բացակայությունը. «ՀՀ-ում արդարադատությունն այսօր Նիկոլ Փաշինյանի գործադիր օրգանի է վերածվել։ Ինչպես գիտեք՝ առաջին գաղտնալսումից հետո Դատախազությունը քրեական գործ էր հարուցել, և եթե այդ անձիք ճիշտ են ասում, ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը հրավիրվել էին Դատախազություն՝ հարցաքննության։ Երկրորդ գաղտնալսումից հետո Դատախազությունն ուղղակի պարտավոր է, և ես պահանջում եմ, որ հրավիրի հարցաքննության Փաշինյանին, ծանուցագիր ուղարկի, Փաշինյանն էլ քայլ անի ու գնա Դատախազություն։ Կամաց-կամաց թող սովորի ցուցումունք տալ»։
Նա ասաց, որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի է ունեցել պետական հեղաշրջում, որն ըստ նրա՝ կապացուցի միջազգային քննությունը, երբ դրա ժամանակը գա։
«Ապրիլ-մայիս ամիսներին եղել է հեղաշրջում և սահմանադրական կարգի տապալում։ Երկու խնդրանք պարոն Վանեցյանին. պարոն Վանեցյան, ուղղակի զանգահարեք, ես ինքս կգամ, տղաներին պետք չէ անհարմար վիճակի մեջ դնել։ Երկրորդ՝ պարոն Վանեցյան, ես գիտեմ, որ իմ ասուլիսը սղագրել և դրել եք վարչապետի առաջ, ես պատրաստվում եմ դա թղթին հանձնել և հրապարակել մի քանի լեզուներով։ Այդ սղագրության տեքստն ուղարկեք ինձ, էլի, ժամանակ չկորցնեմ, խոսք եմ տալիս, ոչ ոքի չեմ ասի, որ դուք եք ուղարկել, և նախապես շնորհակալ եմ»։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս