Եթե Մուկուչյանն է ասում, ապա նրան պետք է հավատալ. Ընտրությունները ընթանում են բնականոն
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի երեք ժամը մեկ, իսկ կեսգիշերից կսկսի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 592 486 ընտրող։ Թվով 465 քաղաքացիներ էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 31-ից մինչեւ դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արդեն իսկ կատարել են իրենց քաղաքացիական պարտքը», - տեղեկացրեց Տ. Մուկուչյանը՝ հավելելով, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքներում ընդգրկված են ընդհանուր թվով 1444 թեկնածուներ։
Նա նշեց, որ 4 ազգային փոքրամասնություններից քաղաքական ուժերի առանձին ցուցակներում ընդգրկված են 12 թեկնածուներ:
Ընտրությունները կազմակերպելու նպատակով կազմակերպվել են 2010 ընտրատեղամասեր, որից 12-ը՝ ՔԿՀ-ներում:
Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ, տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 20.099 քաղաքացիներից չեն ներկայացել 94-ը։
«Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազված են 10 անդամներից, որից 2-ին նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովը, իսկ մյուս 8 անդամներից յուրաքանչյուր երկուսը ԱԺ-ում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերի կողմից: Ժամը 8-ի դրությամբ ընտրատեղամասերում գործարկվել են բոլոր 4000 տեխնիկական սարքավորումները:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն թվով 8 միջազգային եւ օտարերկրյա կազմակերպությունների 505 միջազգային դիտորդներ եւ 17 813 տեղական դիտորդներ՝ 22 տեղական ՀԿ-ներից»,-ասաց Մուկուչյանը:
Նա նշեց, որ հավատարմագրվել է տեղական 70 զանգվածային լրատվամիջոց՝ 1200 ներկայացուցչով, 31 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցից՝ ութսուն ներկայացուցիչ. «Այս պահին ընտրությունն ընթանում է բնականոն ընթացքով»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս