Սա նախընտրական բանդիտիզմ է
Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպին են անդրադարձել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահներ, ԱԺ պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը, ովքեր Էրեբունի ԲԿ հոսպիտալացված տուժածներին էին այցելել։
–Գյուղի բնակիչներից ճշտել ենք, որ նախ լոմով ջարդել են մի 16 տարեկան դպրոցականի թևը, վերջինը զանգահարել է իր բարեկամներին ու տեղեկացրել այդ մասին, այդ պահին գյուղապետարանից դուրս է եկել մի ամբողջ բանդա՝ զինված լոմերով, ավտոմատով և դանակներով։ Մեկը մի քանի դանակի հարվածներով այս պահին վիրահատարանում է, մեկը ոտքից հրազենային վնասվածք է ստացել, ևս վիրահատարանում է, մեկն էլ գլխին լոմի հարված է ստացել, Էջմիածնում է։ Սա նախընտրական բանդիտիզմ է. շատ դժվար է այլ տերմին գտնել սրա համար, փորձել սարսափի մթնոլորտ տարածել,– լրագրողներին ասել է Ստ. Մարգարյանը՝ հավելելով, որ դաշինքը, անկախ այդ քայլերից, շարունակելու է իր ճանապարհով գնալ, նախընտրական հանդիպումները շարունակելու ենք։
—Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ՀՀԿ–ի մատը խառն այս դեպքերում, նախորդ անգամ ավտոմատի կրակոց է էլ եղել, և դրա դեմը չեն առել, և սա իշխանությունների՝ ժամանակին հետևութուններ չանելու հետևանքն է։
Էլինար Մարգարյանն ավելացրել է՝ սա ամենաթողության հետևանք է.
–2 օր առաջ տեղի ունեցած իրադարձությանը երբ տրվում է միակողմանի գնահատական, արդյունքը լինում է այս ամենը։ Իրենց է թվում՝ ամեն ինչ կարելի է... Գյուղացինեը պատմել են որ այդ ամենը եղել է ոստիկանների ներկայությամբ։
Մարգարյանը նաև նշել է, որ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա, և Ջրառատում իրավիճակը դեռ լարված է։
Աղբյուրը՝ 7or.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...