Արմեն Մարտիրոսյան. «Մենք այլևս չենք կարող թույլ տալ, որ ամեն մի բողոքի ալիքից հետո ոստիկաններին ժողովրդի դեմ հանեն» (տեսանյութ)
Այսօր՝ մարտի 14-ին, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը Վայոց ձորի մարզում է: Նրանց առաջին կանգառը եղավ Եղեգնաձոր քաղաքը, այնուհետև Վայքը:
Վայքի բնակիչների հետ զրույցում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր նախընտրական ելույթը Վայքի բնակիչների հետ սկսեց ողջույնով, ուղղված ոչ միայն քաղաքացիներին, այլև իրավապահներին. «Բարև, սիրելի վայքեցիներ, բարև, սիրելի բնակիչներ, բարև, հարգելի ոստիկաններ, բարի ծառայություն ձեզ», - ասաց նա, այնուհետև ներկայացրեց դաշինքի ծրագրային դրույթները, հիմնական գաղափարները և մոտեցումները: Արմեն Մարտիրոսյանն անդրադարձ կատարեց նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակին:
«Տարիներ շարունակ իրենց (իշխանություններին - խմբ.) զգուշացնում էինք, որ հարկային տեռորի մի ենթարկեք փոքր ու միջին բիզնեսը: Դատարաններին մի ստիպեք անարդար որոշումներ ընդունել, ընտրություններ մի կեղծեք, համակարգային կոռուպցիայով մի զբաղվեք, բյուջեն մի թալանեք: Այդքան արագաչափ մի դրեք ու մարդկանց մի աղքատացրեք..., - ասաց նա` հավելելով, - բայց նրանք այդ բոլոր զգուշացումներն արհամարհեցին ու միայն մտածեցին փողի ու պաշտոնի, պաշտոնի ու փողի մասին»:
Արմեն Մարտիրոսյանը խոսեց նաև իշխանությունների կողմից ուժային կառույցների կիրառման մասին ընդդեմ քաղաքացիների. «Մենք այլևս չենք կարող թույլ տալ, որ ոստիկաններին ամեն մի ընտրությունից հետո, ամեն մի բողոքի ալիքից հետո, ոչ միայն ընտրությունների հետ կապված, բերեն ժողովրդի դեմ կանգնացնեն ու ասեն՝ «ժողովրդին բռնության ենթարկի», ապօրինի եղանակով: Մենք սա թույլ տալ այլևս չենք կարող»:
Մանրամասները՝ ՕՐՕ դաշինքի հանդիպումից վայքեցիների հետ՝ կից տեսանյութում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...