Որքա՞ն ստրուկ կա Հայաստանում. այսօր Ստրկության վերացման համաշխարհային օրն է
Ամեն տարի Ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրը (International Day for the Abolition of Slavery) նշվում է դեկտեմբերի 2-ին, երբ ՄԱԿ ԳԱ-ն ընդունել է մարդկանց թրաֆիքինգի եւ կավատության դեմ պայքարի կոնվենցիան (02․12․1949թ․ )՝ տեղեկացնում է Calend.ru-ն։
Ստրկության դեմ պայքարն աշխարհում տարվում է դրա ծագման օրից։ Սակայն համաշխարհային պատմության մեջ կան ամոթալի էջեր, երբ ստրկությունը ոչ միայն ծաղկում, այլեւ խրախուսվում էր։ Եվ նույնիսկ հիմա, մեր ժամանակակից դարաշրջանում, չնայած որ ստրկությունը արգելված է ամբողջ աշխարհում, այն դեռեւս գոյություն ունի, եւ դրա հիմքում, ինչպես հազար տարի առաջ, մարդու հանդեպ մարդու խտրականությունն է։
Պարտադրված աշխատանքը, սեռական շահագործումը, ռազմական գերությունը, ընտանեկան ստրկությունը, ստպողաբար ամուսնությունը, հարսնացուների վաճառքը, այրիների ժառանգաբար փոխանցումը, երեխաների ներգրավումը եւ օգտագործումը ռազմական հակամարտություններում, մարդկանց առեւտուրը եւ այլն ժամանակակից ստրկության ձեւեր են, որոնց արմատախիլ անելը այս Օրվա գլխավոր նպատակն է։
ՄԱԿ-ի տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում հաշվվում է ժամանակակից ստրկության ենթարկված մոտ 40 միլիոն մարդ։
Ցավոք, Հայաստանում եւս լեցուն են ստրուկները. կամավոր ստրուկները, որոնք ստրուկ են գիտակցությամբ, որոնք մինչեւ հիմա համոզված են, որ իրենք, իրենց հայրերն ու մայրերը, իրենց որդիները ստրուկ են, իսկ կառավարողները՝ ստրկատերեր, եւ երազում են բարի կառավարչի մասին, որն իրենց համով ճաշիկ կտա, բարձր կենսաթոշակ եւ ծեծելուց ուզեղ չի խփի:
Top-News.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս