Ժիրինովսկին առաջարկել է ավերել եւ ոչնչացնել Ուկրաինան
Ժիրինովսկին պատասխանելով տղամարդկանց Ուկրաինա մուտքի արգելքին առաջարկել է ավերել Ուկրաինան: Ինչպես նաեւ նա առաջարկել է ստեղծել նոր նախարարություն, որը կզբաղվի Նոր Ռուսա-Ուկրաինայի հարցերով:
Վլադիմիր Ժիրինովսկին նաեւ հայտարարել է, որ Պորոշենկոն, ռուս տղամարդկանց մուտքն Ուկրաինա արգելելով, ցանկանում է բաժանել ռուսներին եւ ուկրաինացիներին:
«Յացենյուկն ընդհանրապես ուզում էր պատ կառուցել : Ինչո՞ւ նրանց օգնենք: Այսօր պետք է բաժանենք դարերով միասին ապրող ժողովուրդներին: Մարդիկ ուզում են միասին ապրել: Ամբողջ Եվրոպան առանց սահմանների եւ մաքսատների է: Ամբողջ աշխարհում չեղարկում են մուտքի վիզաները: Այդ պատճառով պետք է ոչ թե կտրել կապերն Ուկրաինայի հետ, այլ ընդհակառակը՝ պետք է կապերն ամրապնդել», — ասել է Ժիրինովսկին Газета.ру-ին:
«Պորոշենկոյին պատասխանելու համար մենք ոչ թե պետք է սահմանափակենք ուկրաինացիների մուտքը Ռուսաստան, այլ հակառակը՝ պետք է Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են, պետք է արագացված կարգով տրամադրենք ռուսական անձնագրեր: Թող նրանք հանգիստ գան Ռուսաստան, աշխատեն ու ապրեն»,-ասել է Ժիրինովսկին, առաջարկելով բացառության կարգով կիրառել նաեւ երկքաղաքացիություն:
«Եվ վերջապես, մենք կավերենք Ուկրաինան՝ միլիոնավոր ուկրաինացիներ կգնան Արեւմուտք, իսկ միլիոնավորներ էլ կգան մեզ մոտ: Ընդ որում Եվրոպայում նրանց կտան միայն հյուրի կարգավիճակ, առանց աշխատանքի իրավունքի, իսկ մենք կտրամադրենք ավելի լայն եւ ամբողջական իրավունքներ. կճանաչենք կրթական վկայանները, աշխատանքը, կտրամադրենք կացարան: Մենք հանգիստ կտեղավորենք Ուկրաինայի 15 միլիոն բնակչի»,- ամփոփել է Ժիրինովսկին:
Top-News.am


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին