Փաշինյանը քարոզարշավը կարեւորում է ԵՏՄ վարչապետների հանդիպումից. ուղարկում է Արարատ Միրզոյանին
Վարչապետի որոշմամբ փոխարինելու եմ նրան` իր արձակուրդի ընթացքում. ներկայացնելու եմ Հայաստանը ԵՏՄ միջկառավարական խորհրդում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունենալու ԵՏՄ վարչապետերի հանդիպումը: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնում այդ հանդիպման ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ տեղի ունեցած Երեւանի եւ Մինսկի միջեւ «փոխհրաձգության» ֆոնին:
Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ պատմել էր ՀԱՊԿ-ի վերջերս Աստանայում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների մասին: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահի պահվածքին, ասել էր, որ ինքը զարմացած է, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: «Ես, իհարկե, պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Բելառուսից էլ հնչել էր պատասխան, որ Նիկոլ Փաշինյանն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել:
Նշենք, որ վարչապետի պաշտոնակատարի համապատասխան որոշման մեջ նշվում է.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի N 412-Լ որոշման հավելվածի 1-ին կետը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետին` 2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ չվճարվող արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում փոխարինելու է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»