Սերժ Սարգսյանին ինչո՞ւ չեն բռնել, էս ի՞նչ հարցադրում ա. Փաշինյանը՝ լրագրողին
Մարտի 1–ի վերաբերյալ իմ մոտեցումը չի փոխվել, այդ գործի շրջանակում այնպիսի բացահայտումներ են եղել, որ նույնիսկ զարմանում եմ՝ ինչու փոթորիկ չի լինում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե նախկինում հայտարարել եք, թե Մարտի 1–ի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։
«Սերժ Սարգսյանին ինչո՞ւ չեն բռնել, էս ի՞նչ հարցադրում ա, հիմա որ ասեմ՝ մյուս շաբաթ կբռնեն, կասեք՝ ճնշումներ կան իրավապահների վրա, կամ ասենք՝ ասեմ ու չբռնեն, կասեք՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այսօր շեշտադրումներ են անում, ասում են՝ էս հեղափոխությունը կազմակերպել են Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը, նման բան ասողը հարգանք չունի սեփական հայրենակցի նկատմամբ, ավելի անհարգալից վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ չի կարելի պատկերացնել։ Չի եղել այդպիսի դեպք, որ ես ասեմ՝ էս ինչին բռնեք, էն ինչին մի բռնեք։ Իմ քաղաքական գնահատականները շարունակում են մնալ նույնը, ձեր մեջբերումը ցույց է տալիս, որ քննությունն ընթանում է ճիշտ ուղղությամբ»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ լրագրողը մեջբերել էր Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Մարտի 1–ի թիվ 1 պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը նրա համար էր արյուն հեղում»։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին