Մարինեն եւ Գոռը հաշտվեցին. պարզվում է Գոռ Վարդանյանը պաշտպանել է Մարինեին (Տեսանյութ)
«Արժանապատիվ Հայաստան» կուսակցության ղեկավար, նախկինում «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանը հաշտվել է դերասան, Տարոն Մարգարյանի նախկին խորհրդական Գոռ Վարդանյանի հետ: NEWS.am-ի հետ զրուցում Մարինա Խաչատրյանն ասաց, որ ինքը չէր էլ նեղացել, քանի որ նեղանալը երեխաներին է բնորոշ, իսկ ինքը լուրջ քաղաքական գործիչ է:
Նշենք, որ Մարինա Խաչատրյանը մասնակցել է «Դուքենդո» ֆեդերացիայի Հայաստանի առաջնությանը, որի ժամանակ էլ նրան Գոռ Վարդանյանը վկայական է հանձնել` որպես ֆեդերացիայի պատվավոր անդամի։
«Եթե դու նեղանալով պետք է քաղաքականություն վարես, ապա քեզ մոտ ոչինչ չի ստացվի, իսկ ես ինձ համարում եմ լուրջ մարդ եւ որպես բժիշկ, եւ որպես քաղաքական գործիչ: Նեղանալն ինձ համար չէ: Գոռ Վարդանյանը պաշտպանել է իմ կյանքը: Ես չեմ ցանկանում լինել որեւէ մեկի շոուի մասնակից, եւ որ Գոռ Վարդանյանի կամ որեւէ մեկի վրա քարեր գլորեն՝ օգտագործելով իմ անունը»,-ասաց Մարինա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նիստում, 2018թ. փետրվարի 13-ին, ծեծկռտուք է եղել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձել էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտ կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել էին արգելել նրանց, որից հետո քաշքշուկ էր սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ էին հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել էր, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:
Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) առաջին մասի եւ 258-րդ (խուլիգանություն) հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Ծեծուջարդի տեսանյութը ավելի կթարմացնի մեր հիշողությունները:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում