Բերդավանցիները պահանջում են ադրբեջանցիների հետ փոխանակել իրենց համագյուղացուն եւ ճանապարհ են փակել (Տեսանյութ)
Բերդավանի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 18-ին, կրկին ճանապարհ են փակել: Նրանք պահանջում են իշխանություններից ադրբեջանական կողմի հետ բանակցել եւ վերադարձնել արդեն 4 ամիս գերության մեջ գտնվող 34-ամյա Կարեն Ղազարյանին:
Բողոքողների հետ բանակցում է Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը. նա ակցիայի մասնակիցներին փորձեց հանգստացնել եւ բացատրել, որ իշխանություններն ամեն ինչ անում են՝ Կարեն Ղազարյանին վերադարձնելու համար: «Մեր միակ հնարավորությունն էս է, մենք ուրիշ ձեւ չենք տեսնում: Եթե Ադրբեջանն այդ դատի մասին չհայտարարեր, մենք էլի կսպասեինք, բայց դա մեզ լրիվ հունից հանեց: Իմ անմեղ երեխուն դիվերսանտ են դարձրել»,- մարզպետին դիմեց Կարեն Ղազարյանի մայրը:
Բողոքող բնակիչները մարզպետին հայտնեցին, որ իրենց են միացել նաեւ հարակից գյուղի բնակիչները: Նշենք, որ երեկ նույնպես գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել եւ մի քանի ժամ փակ պահել Բագրատաշեն եւ Վրաստան տանող ճանապարհը:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաեւ 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:
Սա Ադրբեջանի իշխանություններին չէր խանգարել Ղազարյանին դիվերսանտ հայտարարել եւ դատել: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձել է շոու անել, Ղազարյանին դիվերսանտ ներկայացնել եւ հավասարության նշան դնել Ասկերովի եւ Գուլիեւի հետ, որոնք ծանր հանցագործություններ են կատարել. «Չնայած այս ամենին, համապատասխան աշխատանք է տարվում. հայրենակցին վերադարձնելու հարցն օրակարգում է»:
Այս հարցով ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը դիմել է ՄԱԿ եւ ԵԽ հանձնակատարներին, աշխատանք է տարվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ: Արման Թաթոյանը նաեւ հայտնել է, որ իրենք միջազգային կառույցներին ներկայացրել ենք փաստաթղթեր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, երբևէ չի ծառայել Զինված ուժերում և նաև ունի հոգեկան առողջության խնդիրներ: Սակայն այդ կառույցներից որեւէ արձագանք դեռ չկա:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին