Նոր մարզադաշտի այլընտրանքը
Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նորընտիր նախագահը, օրերս հայտարարեց, թե պատրաստվում է Հայաստանի մայրաքաղաքում նոր մարզադաշտ կառուցել:
Այս հայտարարությունը, կարծես թե, անհրաժեշտ ուշադրությանը հանրության կողմից չի արժանանում, բայց այն մի շարք հարցեր է առաջացնում:
1. Անհասկանալի է, թե ինչու է մեզ նոր մարզադաշտ անհրաժեշտ։ Դժվար է հիշել, թե «Հանրապետականը» երբ է լեփ-լեցուն եղել վերջին անգամ:
2. Ինչո՞ւ կառուցել Երեւանում. ենթադրենք՝ Վանեցյանը ճիշտ է, ու մեզ նոր մարզադաշտ է պետք, բայց ինչո՞ւ այն չկառուցել Աբովյանում, Վանաձորում կամ Գյումրիում: Դժվար չէ պատկերացնել, թե հավաքականի կամ ակումբային մակարդակի միջազգային հանդիպում այնտեղ անցկացնելու դեպքում ինչ աշխուժություն կառաջանա: Թող հավաքականը միայն Երեւանում չխաղա։ Որեւէ այլ բնակավայրում մարզադաշտն իր ենթակառուցվածքներով ուղղակի կաշխուժացնի կյանքն այնտեղ։ Ամեն ինչ չի կարելի կենտրոնացնել Երեւանում։
3. Նոր մարզադաշտի համար անհարժեշտ են լինելու տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Մի՞թե ավելի լավ չէ դրանով ֆուտբոլը զարգացնել՝ պարզապես զանգվածաբար փոքր խաղադաշտեր կառուցել Հայաստանի տարբեր քաղաքներում եւ գյուղերում, ինչը թույլ կտա զարգացնել ֆուտբոլը, եւ համապատասխան ենթակառուցվածքներով կաշխուժացնի նաեւ մարզային կյանքը:
4. Անհասկանալի անճշտություններ կան «Հրազդան» մարզադաշտի պահով։ Վանեցյանն ասում է, որ գրավադրված է 26 մլն դոլարով։ Ա. Աղաբաբյանն ասում է, թե դա այդպես չէ, եւ գրավադրված է ընդամենը 3 մլն-ով։
5. Եւ վերջապես, հետաքրքիր է իմանալ՝ Վանեցյանի հայտարարությունը քննարկման առարկա դարձե՞լ է ՀՖՖ նորընտիր գործկոմում, կա՞ն այլ տեսակետներ, թե՞ դարձյալ նույն նախկին մթնոլորտն է, երբ ֆեդերացիայի նախագահի ասածները եւ հայտարարությունները քննարկման ենթակա չէին: Մենք դրա մասին ի դեպ զգուշացրել ենք, երբ ընտրվեց գործկոմի ՔՊ-ական կազմ։
Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին