Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ Ժոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայման Նիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվել Ջրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին

Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը

Արմեն Մարտիրոսյան. «ՀՀԿ–ի վերարտադրությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մահացու է լինելու»

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այցելել են Երևանի Էրեբունի համայնք՝ Ազատամարտիկների պուրակ։

Դիմելով հավաքված բնակիչներին՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է՝ կա՛մ մենք փոխում են իրերի այն վիճակը, որ գոյություն ունի այսօր Հայաստանում, կա՛մ երկիրը երկար ժամանակով գնում է անհայտ ուղղությամբ։
Կոռուպցիա, անարդարություններ, անարդար դատարաններ, անարդար որոշումներ, ազատության սահմանափակում, քաղբանտարկյալների առկայություն. այս ամենը մենք հիմա ունենք, բայց այսպես շարունակել չենք կարող։ Քաղաքացին վախենում է իր տեսակետն արտահայտել ոչ միայն քաղաքական, այլ ցանկացած հարցով, աշխատավորին ստիպում են, որ իր ազատությունը չվայելի. ժամկետից ավելի աշխատեցնում են, չեն վարձատրում, ուժային կառույցի ներկայացուցչին ստիպում են ապօրինի քայլեր կատարել, ոստիկանը միասին աշխատում է կեղծարարի հետ, Հայաստանին պարտադրում են որոշումներ, որովհետև իշխանությունը թույլ է, լեգիտիմ չէ, Պանամայում օֆշորային սկանդալներ են առաջանում, մինչդեռ աշխարհում օֆշորի պատճառով իշխանություններ են հրաժարական տվել։ Մենք եկել ենք, որպեսզի իրերի այդ վիճակը փոխենք, որովհետև դա մեր անվտանգության վրա է արդեն ազդում, մենք բոլոր կարմիր գծերն անցել ենք՝ աղքատության, արտագաղթի, արտաքին պարտքի, և միայն այդ դաշտում է իշխանությունը հաջողություն գրանցել, նաև՝ քաղբանտարկյալների թվով։ Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը մրցում են քաղբանտարկյալների թվով։ Մեր հայրենակիցները ձգտում են հեռանալ եվրոպական երկրներ՝ ժողովրդավարական երկրներ՝ Կանադա, Ավստրալիա. այնտեղ հեշտ է ապրելը։ Խնդրահարույց պահեր են առաջացել Արցախի հետ, որը Հայաստանի անվտանգությունն է, ողնաշարը, իսկ Ալիևն արդեն խոսում է Երևանում թեյ խմելու մասին։ Այս իշխանություններն են թույլ են տվել, որ նա այդպես արտահայտվի. մենք դրա դեմն ենք ուզում առնել,–ասել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՀՀԿ–ն արել է բոլոր անթույլատրելի սխալները, ճակատագրական կերպով սխալ գործունեություն ծավալել, բարոյական նորմերը խախտել, և ՀՀԿ–ի վերարտադրությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մահացու է լինելու։
Էրեբունու բնակիչներին է դիմել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքից պատգամավորի ռեյտինգային թեկնածու Վանյա Հովհաննիսյանը.
–Հարգելի՛ հայրենակիցներ, մենք կանգնած ենք բախտորոշ երկընտրանքի առջև։ Կա՛մ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, և այդ դեպքում կշարունակվի հասարակության հուսահատությունը, կկորչի հավատը վաղվա հանդեպ, երկրում անդառնալիորեն կհաստատվի անհոգության իշխանությունը, կա՛մ պետք է ընտրենք անհրաժեշտ բարեփոխումների ուղին, և այնժամ մարդը կհայտնվի տնտեսական, սոցիալական և մշակութային քաղաքականության կենտրոնում։ Կա՛մ երկրի տնտեսության քայքայումը կհանգի իր վերջնական եզրագծին, և հասարակության բարոյական անկումն է՛լ ավելի կխորանա, կա՛մ մենք կկառուցապատենք հայրենիքը և կվերատիրանանք մեր արժանապատվությանը։ Կա՛մ մարդն առաջիկայում էլ կդիտվի որպես սոսկ միջոց, կա՛մ կդառնա տնտեսական և քաղաքական բարենորոգումների բարձրագույն նպատակ։ Ձեզ առաջարկում ենք համալիր մի ծրագիր, որի կատարումը երկիրը դուրս կբերի ծանր ճգնաժամից, կերաշխավորի Հայաստանի քաղաքական և տնտեսական իրական անկախության ապահովումը, հավատը հնարավորություններին, այնպիսի հասարակության ստեղծումը, որտեղ մարդն ունի ազատ և բարեկեցիկ ապրելու իրավունք։ Ես հանդես եմ գալիս ժողովրդի իշխանության համար՝ հանուն մեր ժողովրդի։ Ես հանդես եմ գալիս մեր երկրի անվտանգության և հանուն Արցախի հայության ազատ ինքնորոշման իրավունքի, որի համազգային պաշտպանությունը հրամայական անհրաժեշտություն է։ Ես հպարտանում եմ մեր անցյալով և ձեզ կոչ եմ անում ապագային նայել լավատեսորեն։ Հենց այս համոզմունքն ինձ դրդեց առաջադրվելու որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու։ Ձեզանից, ձեր ընտրությունից, ձեր քաղաքացիական խիզախությունից, ձեր կամքի ազատ և ազնիվ դրսևորումից են կախված հայրենիքի ճակատագիրը, նրա ապագան։ Խորհեցե՛ք այդ մասին դեպի քվեատուփերը տանող ճանապարհին, որպեսզի մենք մեր զավակներին տանք ազատ և ծաղկուն մի երկիր։ Ես հավատում եմ, որ դուք ընտրություն կկատարեք սեփական բանականության և սրտի թելադրանքով։
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Սուսաննա Մուրադյանը բնակիչներին ուղղված իր խոսքում նշել է.
–Տարիներ շարունակ այս իշխանությունը խաբել է։ Մեր երկրի չընտրված նախագահն ասում էր՝ Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորն եմ լինելու, այն Կառավարությունը, որը 7 տոկոս աճ չապահովի, հրաժարական է տալու,կամ Իրան–Հայաստան երկաթգիծը մեկ տարում կկառուցվի, հիմա էլ կարգախոս է ընտրել «Անվտանգություն և առաջընթացը», մինդեռ ավելի վտանգավոր տեսակ ոչ ոք չի ճանաչում, ի՞նչ առաջընթաց այս խայտառակ ցուցանիշներով։
Էրեբունու բնակիչներին է դիմել նաև անազատության մեջ գտնվող, Էրեբունիում դաշինքի պատգամավորության թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կինը՝ հայտնի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։
–Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ես այստեղ եմ, որպեսզի ձեզ բոլորին փոխանցեմ Անդրիաս Ղուկասյանի ողջույնները Նուբարաշենից: Այսօր ես այստեղ եմ, որպեսզի փոխանցեմ իր վրդովմունքը, որ չի կարողանում մասնակցել այս ընտրարշավին, չի կարողանում հանդիպել իր ընտրողների հետ: Անդրիասը Նուբարաշենում է անազատության մեջ, քանի որ պայքարում է, որպեսզի ձեր և մեր երեխաներն ապրեն ազատ, արդար և բարեկեցիկ կյանքով, անազատության մեջ է, քանի որ 2016թ. ողջ ժողովրդի հետ միասին կանգնեց, որպեսզի մենք պայքարենք մեր ազատության համար: Ազատություն, որը նշանակում է ազատություն գործող իշխանություններից, ազատություն, որը նշանակում է բարոյական միասնություն: Անդրիասը միացել է նոր ուժերին, որոնք այսօր ձեր առջև կանգնած են, ներկայացնում են Հայաստան–Արցախ–Սփյուռքը: Նրանք այն ուժերն են, որոնք պետք է բոլորիս տանեն դեպի հաջողություն: Ես շատ ցավում եմ, որ Անդրիասն այսօր ձեր առջև չի, բայց համոզված եմ, որ այս ուժերի հետ, որոնք գիտեն՝ ինչ են անում, ինչի համար են անում, վաղը չէ մյուս օրը մենք կհասնենք մեր հաղթանակին, ինչին ոչ մեկս չի կասկածում: Մեր ձգտումները, մեր ցանկություններն արդար են: Երբ ավարտին մոտենա ընտրարշավը, դուք կտեսնեք՝ ինչքան զանգվածներ կհավաքի այս շարժումը։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, հանդիպումներ էին ունեցել Ավան վարչական շրջանի բնակիչների հետ։
7or.am