ԱԺ-ում եւ գործադիրում հայտնվելու ցանկություն չունեմ. Խաչատուր Սուքիասյան
Գործարար Խաչատուր Սուքիասյանը համաձայն չէ այն դիտարկման հետ, որ Հայաստանում տնտեսական քաղաքականություն չկա։ Այս մասին նա նշեց այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում։
«Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելը դա արդեն տնտեսական քաղաքականություն է, հավասար պայմաններ ստեղծելը եւ մենաշնորհների վերացումը եւս տնտեսական քաղաքականություն է»,–նշեց նա։
Բիզնեսի ու քաղաքականության տարանջատման մասին հարցին գործարարը պատասխանեց. «Եթե այսօր կոռուպցիոն ռիսկերը չկան, զրոյական են, եթե այսօր բոլոր մարմինները պետք է աշխատեն այնպես, ինչպես զարգացած երկրներում են աշխատում, ինչ է նշանակում ասել այսինչը պետք չի կամ այնինչը պետք չի, նախ նման օրենք չկա, նման մոտեցում չկա։ Շատ կարեւոր է, որ տվյալ մարդը, եթե տնտեսական ինչ–որ մի համակարգից է գալիս, իր փորձը ներդնի օրենսդիր աշխատանքին, որովհետեւ օրենսդրում ինչ ներդրվում է, մենք տեսնում ենք գործադիրում»,–նշեց նա՝ հավելելով, որ եթե կլինեն մարդիկ, որոնք կփորձեն իրենց դիրքը անձնական շահերի համար ծառայեցնել, համապատասխան մարմինները այս խնդրով կզբաղվեն։
Առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին հարցին անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ ցանկություն չունի Ազգային ժողովում կամ գործադիրում հայտնվել. «Ես բավական ժամանակ մտածել եմ, որ իմ կարգավիճակը, որն այսօր ունեմ, ինձ համար շատ ավելի ընդունելի է»։
Նա նշեց նաեւ, որ առաջիկա ընտրություններին մասնակցելու շատ առաջարկներ է ստացել, սակայն մերժել է։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»