Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Կառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ Քոչարյան Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնին Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը Ուրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս Հարպանտիդիս Քննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոԱրդյո՞ք ընտրություններին մասնակցում են ուժեր, որոնց նպատակն է ձայն «փոշիացնելը»Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար Շարաֆին

Շանթ Հարությունյանը մոտ օրերս կլինի ազատության մեջ

Արժեքների հեղափոխության գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը մոտ օրերս կլինի ազատության մեջ։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։

«Սա այն դեպքն է, որ ստորագրությունը պարտադիր չէ, այսինքն՝ եթե կա համներման օրենքը, ապա դա մեխանիկորեն տարածվում է բոլոր կալանավորների վրա։ Այստեղ Շանթ Հարությունյանն արդեն ուզի-չուզի բանտից դուրս է գալու։ Հուսանք մոտակա օրերս ազատության մեջ կլինի», - ասաց Շահեն Հարությունյանը։

Հարցին, թե սա Շանթ Հարությունյանի համար ընդունելի՞ տարբերակ էր, Շահեն Հարությունյանը պատասխանեց. - «Գիտեք, ընդունելի-չընդունելի լինելու մասին չխոսեմ, այն որ Շանթ Հարությունյանը չէր ցանկանում որևէ մի թուղթ ստորագրել, որով նա կընդունի իր մեղքը, չէր ցանկանում ներման դիմում գրել, քանի որ նա քաղբանտարկյալ է. նա քաղբանտարկյալ է ճանաչվել միջազգային իրավապշտպան կազմակերպությունների կողմից և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, նա [Փաշինյանը] բազմիցս հայտարարել էր այդ մասին, այս տարբերակով, ըստ էության, նա չի ստորագրում ոչ մի թուղթ, նրա համաձայնությունը պարտադիր չէ, նա չի ընդունում իր մեղքը, նա պարզապես առանց ստորագրելու դուրս է գալիս»։

Շահեն Հարությունյանն ասաց, որ իր հայրը խորհրդարանական արտահերթ ընտրություններին որևէ ցուցակում չի լինի։

«Այնպես է ստացվում, որ այն ժամանակ ազատ կարձակեն, երբ ավարտվի վերջնաժամկետը՝ ընտրություններին մասնակցելու հայտերը ներկայացնելու համար։ Կարգավիճակի հետ այլևս խնդիր չունի, խնդիրը ժամկետների մեջ է, նրա ազատությունը լինում է այն ժամանակ, երբ արդեն հնարավոր չէ դիմել, կազմել ինչ-որ դաշինք, ցուցակ և մասնակցել ընտրություններին։ Հայրս որևէ ցուցակում չի լինի», - ասաց Շանթ Հարությունյանի որդին։

2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երևանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվել և դատապարտվել էին ազատազրկման։ Դատարանը ապացուցված էր համարել, որ նրանք մայրաքաղաքի կենտրոնում մի խումբ անձանց հետ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել են խուլիգանություն, որի ընթացքում դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին։

«Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտվեց 14 մարդ։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 13-ի նկատմամբ ազատազրկման որոշում կայացրեց, մեկի՝ Միսաք Առաքելյանի նկատմամբ տուգանք կիրառեց։

«Արժեքների հեղափոխության» գործով դատապարտված անձանցից այս պահին բանտում է գտնվում միայն երթը նախաձեռնած Շանթ Հարությունյանը, ով, նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանի փոխանցմամբ, բացառապես արդարացում է պահանջում։

Նեյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրեց Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը։

Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6․5 հազար անձանց վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։