«Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյան․ Փոքր ու միջին բիզնեսից 5 տարի հարկեր չգանձել
Հայաստանում փոքր ու միջին բիզնեսին պետք է 5 տարվա «հարկային արձակուրդներ» տրամադրել։ Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը։
Փոքր բիզնեսին արտոնությունները պետք են աշխատատեղերը պահպանելու համար, որպեսզի կանգնեցնենք հետագա արտագաղթը, հավելել է նա։
Ինչ վերաբերում է ծնելիությանը՝ ապա երեխաների ծննդյան միանվագ վճարները պետք է ավելացնել։ Առաջին երեխայի համար պետք է վճարել 100 հազար դրամ, երկրորդի համար՝ 500 հազար, երրորդի համար՝ 1 մլն, իսկ 4-րդից սկսած՝ 2 մլն դրամ։
Պետք է ձեւավորել նաեւ 3 մլն դրամի մայրական կապիտալ, որը կարելի է օգտագործել բացառապես 4-րդ երեխայի համար։
Երեխայի խնամքի ամսական նպաստն էլ պետք է 18 հազարից ավելացնել մինչեւ 30 հազար դրամ, իսկ վճարման ժամկետը երկարացնել մինչեւ 3 տարի, ներկա 2 տարվա փոխարեն։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...