ԲՀԿ-ն վերանայելու է, թե համամասնական ցուցակը, թե նախընտրական ծրագիրը
Փոփոխություններ են լինելու ԲՀԿ թե՛ նախընտրական ցուցակում, թե՛ ծրագրում։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
ԲՀԿ նախընտրական ցուցակում փոփոխությունները Շաքե Իսայանը բնական է համարում, քանի որ, նրա խոսքով, եղել է իրավիճակային փոփոխություն եւ դեմքերը թարմացնելու միտում կլինի։ Նույն հիմնավորմամբ կփոփոխվի նախընտրական ծրագիրը՝ պահպանելով առանցքայինը. «Ցանկացած կուսակցություն, որը նպատակ ունի առաջ գնալու, պետք է ե՛ւ ներքին, ե՛ւ ծրագրային փոփոխություններ կատարի։ Ծրագիրը պետք է ադապտացվի նոր իրավիճակին»։
Արտահերթ ընտրություններին նաեւ «ռեյտինգային» ընտրակարգով մասնակցելուն ԲՀԿ–ն պատրաստ է։ Շաքե Իսայանը այդ ընտրակարգին դեմ է, բայց հույս ունի, որ «ռեյտինգայինն» էլ ճիշտ կիրառելու դեպքում օգտակար կլինի։
«Ռեյտինգային ընտրակարգին կարելի է լավ լույսի ներքո նայել, ոչ թե քրեական հեղինակությունների հնարավորությունների դիտանկյունից։ Կա տեսակետ, որ մարզի ներկայացուցիչը Խորհրդարանում ավելի արդյունավետ կբարձրացնի համայնքային հարցերը»,–ասաց նա։
«Ծառուկյան» խմբակցությունը լքած պատգամավորների որոշումը, նույնպես, Իսայանը բնական է համարում. «Եթե կան մարդիկ, որոնց մասին ժողովուրդն ասում է՝ ով իշխանություն՝ նրանք կողքն են, մեր կուսակցությունից ճանապարհը բաց է։ Բոլորը կարող են լինել այնտեղ, որտեղ իրենց լավ են զգում, հարմար են զգում, միգուցե նաեւ ամբիցիաների առումով»։
ԲՀԿ–ի շուրջ լայն կոնսոլիդացիայի ժամանակ հաշվի են առնելու թե՛ քաղաքական ուժերի հեղինակությունը, թե՛ գաղափարախոսական ընդհանրությունը։
Արտախորհրդարանական ընդդիմության դիրքից ԲՀԿ գործունեությունը շարունակելու մասին Շաքե Իսայանը խոսել վաղ է համարում. «Ժողովուրդը վստահության քվեն կտա եւ որտեղ պետք է լինի մեր քաղաքական ուժը, այնտեղ էլ կլինի»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս