ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը Բոլթոնի հայտարարություններում վտանգ չի տեսնում
Ես Հայաստանի փոխարտգործնախարարն եմ, ոչ թե ԱՄՆ-ի, չեմ ուզում մեկնաբանել պարոն Բոլթոնի հայտարարությունը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստանում արած հայտարարություններին:
«Ես կարող եմ ասել, որ Արցախի հարցի ցանկացած լուծում պետք է լինի համաձայնեցված եւ ընդունելի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ժողովուրդների համար։ Իսկ թե որ սկզբունքներն են ընդունելի հայկական կողմի համար, հայտնի է բոլորին»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք վտանգ տեսնո՞ւմ է ԱՄՆ պաշտոնյայի հայտարարության մեջ, նա արձագանքեց. «Բոլորովին»:
Ավելի վաղ NEWS.am-ը Հայտնել էր, որ Ջորն Բոլթոնը կոչ էր արել Հայաստանին դուրս գալ «պատմական կաղապարներից»: Նա հայտարարել էր, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը բարձր լեգիտիմություն կունենա եւ կարող է ԼՂ խնդրի կարգավորման հարցում «առաջնորդություն» ստանձնել: Խոսել էր նաեւ ամերիկյան զենք գնելու հնարավորության մասին, քանի որ «ամերիկյան զենքը ռուսականից լավն է»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս