Դո՞ւք եք աշխատակազմի ներսում. Գայանե Աբրահամյանն ու Դավիթ Խաժակյանը վիճեցին
Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մի փոքրիկ միջադեպ եղավ ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Գայանե Աբրահամյանի եւ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի միջեւ։
Նրանք միմյանց մեղադրեցին պոպուլիստական արտահայտություններ հնչեցնելու մեջ։
«Հարց հնչեցնելու ընդդիմադիր կեցվածքը շատ հեշտ է սովորաբար, երբ ասում են, երբ պետք է վերջ տրվի «Սանիթեքի» հետ պայմանագրին։ Հարց հնչեցնելն ավելի հեշտ է, հենց այսօրվանից կարելի է դադարեցնել «Սանիթեքի» հետ պայմանագիրը, բայց ինչ պետք է հետո արվի, այսինքն՝ չփորձենք պոպուլիստական հայտարարություններից դուրս գալ եւ մի քիչ մտածենք։ Այսինքն մինչ այդ պետք է լուծումները տեսնել, նոր հետո գործել»,– ասաց Գայանե Աբրահամյանը։
Դավիթ Խաժակյանը հակադարձեց եւ Գայանե Աբրահամյանին հիշեցրեց, որ նախորդ գումարման ավագանու նիստին իրենց շարունակական լոբբինգի պատճառով է, որ «Սանիթեքը» 2 անգամ տուգանվեց։
«Անի Սամսոնյանը այն եզակի անձանցից է այս դահլիճում, որ կարդացել է «Սանիթեքի» հետ պայմանագիրն ամբողջությամբ։ Ես հետեւում ձեր գործունեւությանը համացանցում եւ տեսնում եմ հետեւյալը, իմ կարծիքով, լրագրողն իր անկողմանկալությամբ պետք է տարբերվի, բայց դուք, այն դաշտում, որից այնքան էլ պատկերացում չունեք, ձեզ թույլ եք տալիս մեր կարծիքը որակել որպես պոպուլիզմ։ Դո՞ւք եք աշխատակազմի ներսում, դուք այնպիսի ավագանու անդամ եք, ինչպիսին՝ մենք։ Մենք գիտեքն, որ «Սանիթեքի» հետ կնքված 2 պայմանագրերից մեկը պետք է լուծարվի եւ այլ պայամանգիր կնքվի»,– ասաց Խաժակյանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս