Ռուդոլֆ Ջուլիանի. «Հայաստանում հեղափոխություն չէր, դա վարչակազմի խաղաղ փոփոխություն էր»
Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին «Հեռանկարի» տաղավարում խոսելով հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին՝ հայտարարել է․
«Ես զարմացած էի, որ դա բնութագրվում էր որպես հեղափոխություն: Հեղափոխությունն, ըստ իս, զինված հակամարտության նման մի բան է, ինչպիսին մենք ունեցել ենք բրիտանացիների դեմ: Սա վարչակազմի խաղաղ փոփոխություն էր, սա ներքին հարց է: Ես մանրամասները չգիտեմ, իմ կարծիքով՝ դա հեղափոխություն կոչելը կտրուկ է, իսկ կառավարության փոփոխությունը շատ տարածված է: Մենք վերջերս կառավարության փոփոխություն ենք ունեցել Բարաք Օբամայից նախագահ Թրամփի, Իտալիայում կառավարությունը փոխվում է երկու շաբաթը մեկ անգամ: Ուստի, որպես իտալացի և ամերիկացի, ես սովոր եմ նրան, որ կառավարությունները ողջ աշխարհում տարբեր են: Ես դրա վերաբերյալ կարծիք չունեմ, բացի նրանից, որ նման բաներ տեղի են ունենում՝ կառավարության փոփոխություններ: Հուսով եմ՝ սա օրինական փոփոխություն է, կարծում եմ՝ դա ընտրությունների միջոցով կվավերացվի, ինչը շատ լավ կլինի»:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի