Ֆելիքս Ցոլակյանի պատասխանին սպասելիս
Մենք աշխարհի առաջին երկիրն ենք լինելու, որտեղ հայտարարությունների մակարդակում արմատախիլ են արել կոռուպցիան: Այս մասին «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եթե հինգ ամսում հնարավոր է այդ բոլոր երեւույթները հաղթահարել հայտարարություններով, սա նշանակում է՝ այս կառավարությունն ինչ ուզի, կարող է անել՝ հայտարարելով: Ակնհայտ է խիստ պարզունակ պատկերացումը բարդագույն երեւույթների եւ դրանց դեմ պայքարի ձեւերի մասին»,– ասել է Քոչարյանը:
Նրա խոսքով՝ իր պաշտոնավարման շրջանի վերաբերյալ կոռուպցիայի մակարդակի մասին այսօրվա իշխանությունների պատկերացումները ավելի քան հեռու են իրականությունից:
«Իրենց թում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուպցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում: Բայց նայեք: Կոնկրետ, Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, եւ ենթադրվում է, որ ստացել է, որովհետեւ նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչեւ 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի եւ 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար: Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել... Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին. այդ տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոններն զբաղեցնելով, այդ մարդը որեւէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ չե՛ն եղել։
Իսկապես, Ռոբերտ Քոչարյանը շատ տրամաբանական հարցադրում է անում։ Նույնը կարող են անել լրագրողները եւ մենք կսպասենք հարգարժան Ֆելիքս Ցոլակյանի պատասխանին:
Ցոլակայնը հարգանքի արժանի գործիչ է, երկար ճանապարհ անցած, շատերի հարգանքին արժանացած մարդ, որի խոսքը այս դեպքում մեծ կշիռ կունենա եւ կտա բազում հարցերի պատասխաններ։ Ցոլակյանը մեր ժամանակներում հանդիպող եզակի սկզբունքային գործիչներից է եւ նրա պատասխանն իրոք սպասված է։
Իսկ հիմա հարցը դեռ օդում կախված է մնում։ Որքան շուտ հնչի պատասխանն այնքան ավելի լավ։ Ընդ որում, հնարավոր պատասխանը ավելի ու ավելի կբարձրացնի նույն Ցոլակյանի կշիռն ու հեղինակությունը:
Հակոբ Ասատրյան
top-news am


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի