Իրականում ո՞վ է Սիլվա Համբարձումյանը
Երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե շուտով կաշառքի գործով մի պատգամավոր է կալանավորվելու, շատերին սկսեց հետաքրքրել, թե ո՞վ է այդ մարդը: Շոշափվում է Արամ Հարությունյանի անունը, բայց ՀՔԾ-ն պնդում է, թե նման գործ չկա:
Մի խոսքով, հարցերը բավական շատ են, բայց հստակ է միայն այն, որ պատգամավորի վրա գործ է հարուցվել, եթե, իհարկե, հարուցվել է, Սիլվա Համբարձումյանի տված ցուցմունքի կամ հաղորդման հիման վրա:
Մամուլի համաձայն, խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին: Չմոռանանք, որ նույն այս կինը՝ Սիլվա Համբարձումյանը եւս մեկ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին, որից հետո խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը կալանավորվել է:
Ճիշտ է, հետո Համբարձումյանը լրագրողներին ասել է, թե իրավապահներին ընդամենն ասել է, թե տասը տարի առաջ ինչ որ գումար է տվել Մայրապետյանին, որի մասին անգամ չի հիշել, եւ որ իր հաղորդման հիման վրա չեն նրան կալանավորել, այսուհանդերձ, խիստ տարօրինակ եւ մտահոգիչ է, որ աղմկոտ ձերբակալություններում անդադար շրջանառվում է այս կնոջ անունը:
Ի դեպ, Սիլվա Համբարձումյանը պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Այսպես, շատերը դեռ հիշում են, որ յոթ տարի առաջ Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նրան ապտակել էր Սուրիկ Խաչատրյանը, որից գործարար կինը կրկին խոշոր գումար կամ տեխնիկա էր պահանջում, պնդելով, թե Սյունիքի այն ժամանակվա մարզպետն իրեն պարտք է: Առավել հետաքրքրասերների համար ասենք, որ խոսքը հարյուր միլիոն դոլարից ավելի գումարի մասին է:
Երեք տարի առաջ նա արդեն իրեն հսկայական վնաս պատճառելու մեջ մեղադրում էր «Արմաշ» ընկերության սեփականատերերին: Այս միջադեպից շատ չանցած նա արդեն պնդում էր, որ իրեն 70 հազար դոլար է պարտք Վարդան Այվազյանը:
Արդեն այս տարի լրատվամիջոցներից մեկը գրեց, թե Սիլվա Համբարձումյանը արաբ մի շեյխից հաջողացրել է «քցել» մոտ տասը միլիոն դալար:
Սիլվա Համբարձումյանը խոսում է տասնյակ միլիոնավոր դոլարների մասին: Ստացվում է, որ այս կինն այնքան հարուստ է, այնքան միջոցներ ունի, որ միլիոնավոր դոլարների միայն կաշառք է տալիս, այն էլ մի քանի անգամ: Կարծում ենք, այս ամենը պարզաբանման կարիք է զգում:
Սիլվա Համբարձումյանի ասածների հիման վրա քրգործեր են հարուցվում, մարդիկ զրկվում են ազատությունից: Այս կինը, որ դեռ մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանի գովքն էր անում, հիմա դարձել է նիկոլական, եւ պահանջում է արդարություն հաստատել, ձեռքի հետ էլ ակնարկում է, որ սպասում է միլիոնավոր դոլարներ ստանալ:
Ժամանակն է, որ իշխանություններն իրենց հստակ վերաբերմունքն արտահայտեն Սիլվա Համբարձումյանի նկատմամբ: Հակառակ դեպքում ստացվում է հայտնի անեկդոտի պատմությունը, եւ ստիպված ենք բացականչել՝ լավ, էլ ուրիշ ցուցմունք կամ հաղորդում տվող չունեք, որ հենվել եք վաղուց իրեն հեղինակազրկած կնոջ ցուցմունքների վրա: Ստացվում է, որ չունեք, հակառակ դեպքում պատկերն այսքան զավեշտալի եւ տխուր չէր լինի:
Հատուկ ընդգծենք, որ մենք հենվել ենք ոչ թե սրճարանային խոսակցություններ, այլ մամուլի հրապարակումների վրա:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի