Կառավարությունն իր վերաբերմունքն արտահայտեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ
Մինչ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդիպումներ է ունենում Վատիկանում, այդ թվում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրենց հստակ վերաբերմունքն արտահայտեցին Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ:
Դեռեւս սեպտեմբերին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկել օրենքում կատարել համապատասխան փոփոխություն, եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին տրամադրել պետական պահպանություն` նրա կաթողիկոսական ձեռնադրման պահից մինչեւ գահակալության ավարտը:
Կառավարությունը, սակայն, այս նախագծին տվեց բացասական եզրակացություն՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը թողնելով անփոփոխ:
Ոմանք պնդում են, թե կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել, քանի որ Կաթողիկոսը պետական պաշտոնյա չէ, ոմանք էլ ասում են, թե Հռոմի պապի հետ Կաթողիկոսին մի համեմատեք, քանի որ նա պետության առաջնորդ է, իսկ մեր Կաթողիկոսը՝ ոչ:
Ստացվում է, որ եթե Էջմիածինը Վատիկանի նման անկախ պետություն չէ, ապա Կաթողիկոսը չի կարող օրենքով սահմանված պետական պահպանություն ունենալ: Տարօրինակ տրմաբանություն, բայց այստեղ կարեւոր էր գործող կառավարության վերաբերմունքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ:
Կարծիքներ են հնչում, թե ինչու հանկարծ որոշ պատգամավորներ հիմա հիշեցին, որ Կաթողիկոսին պետք է պետական պահպանություն տրվի: Իհարկե, կոպիտ բացթողում է, որ օրենքում այս հարցը չի կարգավորվում, բայց չմոռանանք, որ մինչ, այսպես կոչված, հեղափոխությունը, «ակտիվիստները» չէին հարձակվում Կաթողիկոսի վրա եւ չէին փորձում գրավել Մայր աթոռը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի