Փաշինյանը խոստացավ պատգամավոր կալանավորել, հետո շարունակել հետապնդումներն ու նոր քրգործերը
Այսօր ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որը 100 տոկոսով ապացուցված է եւ արդեն երկու ամիս, մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ այդպես էլ չկոնկրետացնելով, թե խոսքն ում մասին է:
«Որ օրը մտավ էդ թուղթը, այդ օրը նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ՝ կաշառքի գործով: Երեք ամիս է՝ այդ թուղթը չի գալիս, որը կապված է մի քիչ էլ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ: Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ այդ երկրի հետ կապեր կան, անընդհատ ձգում են: Բայց այդ պատգամավորը կալանավորվելու է եւ դա լինելու է Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը:
Ու դա թելերով տանելու է այլ պաշտոնյաների հետեւից»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաեւ ՊԵԿ-ի նախագահի տեղակալի ձերբակալմանը՝ մեկ մլն դրամի կաշառքի համար. «Մեկն ինձ կարո՞ղ է բացատրել, թե ով է այն մարդը, որ այսօրվա Հայաստանում կաշառք է պահանջում, ի՞նչ է տեղադրված նրա գանգատուփի մեջ»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի