ՀՅԴ-ականը մտահոգություն ունի, որ Փաշինյանը կօրինականացնի նույնասեռ ամուսնությունները
Մեր երկիրը ծանր հիվանդ էր եւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շատ հաջող վիրահատություն կատարեցին, բայց հետհեղափոխական շրջանում պարզվեց, որ երկրում առկա բազմաթիվ հիմնախնդիրներ են գլուխ բարձրացրել ինֆեկցիայի տեսքով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
«Հիմա հարց. արդյոք Փաշինյանի վիրահատական թիմը կարող է հետվիրահատական լուրջ բուժում իրականացնել: Արդյոք տեղերում բարձրացված խնդիրների լուծումը պետք է տանել տեղային անզգայնացմամբ, լայվով եթեր մտնելով, ժողովրդին հրապարակ հանելով, «դըմփ-դըմփ-հու»-ով: Արդյոք լուրջ վտանգներ եմ տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվելիք իրավիճակի համատեքստում»,-ասաց նա:
ՀՅԴ-ական պատգամավորի խոսքով, ոչ ոք չի կասկածում, որ Փաշինյանի թիմը նոր ԱԺ-ում ստանալու է մանդատների 2/3-ը, հետեւաբար սահմանադրական օրենքներ եւ Սահմանադրություն փոխելու իրավունք:
«Այս փաստը ինձ թույլ չի տալիս լռելու եւ չբարձրաձայնելու իմ մտահոգությունները:
Միակուսակցական որոշումների հնարավորությունը արդյոք չի՞ տանի այնպիսի օրենսդրական փոփոխությունների, ամրագրման, ինչպիսիք են մարիխուանայի օգտագործման օրինականացման թույլտվություն, ԼԳԲՏ-ների կողմից ամուսնական միությունների օրենսդրական հնարավորություն եւ դրանից բխող նման ընտանիքներին մանկատներից երեխաների որդեգրման հնարավորություն, Արցախի ազատագրված տարածքների հետ հանձնում՝ գրավյալ տարածքների անվան տակ, ռուսական զորամասերի ՀՀ տարածքից հանելու պահանջ, ինչպես եղավ Վրաստանում: Սրանք լուրջ մտահոգություններ են, որոնց լուծումը խոհեմ չեմ համարում հանձնել մեկ թիմի, թեկուզ Նիկոլ Փաշինյանին: Ես ուրախ կլինեի, որ իմ մտահոգությունները սխալ լինեին եւ ես ասեի՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ:
Առաջիկա ընտրություններում քվեարկելուց առաջ մտածեք այս մտահոգությունների շուրջ ու նոր կատարեք ընտրություն»,-հայտարարեց նա:
Ի դեպ, նա իր ելույթի սկզբում հուզվեց, չկարողացավ խոսքն ավարտել, եւ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը խնդրեց նրան ելույթ ունենալ բոլորից հետո, երբ հանգիստ կլինի:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս