«Ոչ ես, ոչ իմ հարազատներից որևէ մեկը չի պատրաստվում լքել Հայաստանը». Արմեն Գևորգյան
Լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ընտանիքի անդամներին Հայաստանից հանել է՝ իբր օֆշորային սկանդալի հետ կապված։
168.am-ին հաջողվեց կապ հաստատել Արմեն Գևորգյանի հետ, ով կտրականապես հերքեց այդ լուրերը՝ դրանք համարելով ուղղորդված ապատեղեկատվություն.
«Կոնկրետ լրատվամիջոցի կողմից իմ հասցեին որոշակի պարբերականությամբ կեղծ տեղեկատվություն է տարածվում, ընդ որում՝ իրականությունը ճշտելու առանց որևէ փորձի։
Իրականությունն այն է, որ իմ հարազատներից որևէ մեկը չի պատրաստվում լքել Հայաստանը, մշտական բնակության տեղափոխվել այլ երկիր։ Նույնը, բնականաբար, չեմ պատրաստվում անել ես։
Ես քիչ ծառայություններ չեմ մատուցել իմ երկրին, քիչ ավանդ չունեմ մեր երկրի հաջողություններում, որ որոշ ժամանակավոր ու արհեստական անախորժությունների դեպքում մտածեմ այն լքելու մասին։
Չգիտեմ՝ ում և ինչու է պետք ինձ թիրախավորելը (թեպետ ունեմ իմ ենթադրությունները), սակայն ամեն ինչ ունի իր սահմանները։ Արդեն խախտվում են բոլոր բարոյական նորմերը, և կեղծիք ու զրպարտություն սկսել են տարածել նաև իմ մերձավորների վերաբերյալ։ Այլ տեղեկություններին, եթե դրանք կրեն լուրջ և հիմնավորված բնույթ, անհրաժեշտության դեպքում այսուհետ կարձագանքեն իմ փաստաբանները»:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում