Որպես նախարար ճի՞շտ եք համարում, որ ԸՕ նախագիծն ընդունվի հապշտապ՝ 24 ժամում. Ռուստամյանը՝ Զեյնալյանին
Արդյոք նորմա՞լ է, որ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքն ընդունվի նման հապշտապ կերպով, 24-ժամյա ռեժիմում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում նման հարցով արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին դիմեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Այսօր առաջին ընթերցումն արվի, վաղը՝ երկրորդ, երբ ակնհայտ է, որ բազմաթիվ հարցեր կան, եւ համաձայնության գալու խնդիր էլ կա: Ես ընդհանրապես չեմ հիշում, որ Ընտրական օրենսգիրքը երբեւէ այսպիսի հապշտապությամբ որեւէ Ազգային ժողովում ընդունվեր, երբ տեղի են ունենում արմատական փոփոխություններ ԸՕ-ում: Ձեր կարծիք էի ուզում լսել, որպես արդարադատության նախարար, սահմանադրական օրենքը այնպես փոխելը ճի՞շտ է»,-հարցրեց Ռուստամյանը:
Ի պատասխան Արտակ Զեյնալյանն ասաց, որ այլ՝ սովորական պայմաններում կհամաձայներ Ռուստամյանի հետ, որ Ընտրական օրենսգիրքը եւ ցանկացած օրենսդրական ակտ ցանկալի կլինի ավելի երկար քննարկել, թողնել, որ այն ավելի հասունանա եւ ընդունվի հնարավորինս անթերի:
«Սակայն երկրում իրավիճակը ֆորսմաժորային է, եւ այս համատեքստում է, որ այսպիսի լուծում է առաջարկվել: Ես Ձեզ հետ, ընդհանուր առմամբ, համաձայն եմ, բայց սովորական պայմանների դեպքում, դրա համար կառավարությունն այսպիսի լուծում է առաջարկում»,-ասաց Զեյնալյանը:
Ռուստամյանի մտահոգության հետ համաձայն էին նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանն ու Հայկ Բաբուխանյանը:
Ի վերջո, Արտակ Զեյնալյանը համաձայնեց, որ երկրորդ ընթերցումը ոչ թե տեղի ունենա առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո 24 ժամյա ռեժիմում, այլ 72-ժամյա ռեժիմում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում