Հրազդանի քաղաքապետի ընտրություններում մեծ է Սասուն Միքայելյանի գործոնը․ թեկնածուի մայրը ահազանգում է խախտումների մասին
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Լեւոն Ստեփանյանի մայրը՝ Անահիտ Ստեփանյանը ահազանգում է ընտրութունների ընթացքում տեղի ունեցող խախտումների մասին։ Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում Անահիտ Ստեփանյանը նշեց, որ ընտրություններում զգացվում է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի գործոնը․ «Ընտրություններում Սասուն Միքայելյանի գործոնն ամենամեծն է, շատ մեծ ազդեցություն ունի նրա գործոնը Հրազդանում, բայց չեմ հասկանում բնակչության ահն ու սարսափը։ Վախենում են աշխատանք կորցնելուց, քանի որ բոլոր նորանշանակ պաշտոնյաները նրա (Սասուն Միքայելյանի-խմբ․) մարդիկ են»։
Նա տեղեկացրեց, որ իր երկու ազգականները այսօր քվեարկության չեն կարողացել մասնակցել, քանի որ հայտնաբերել են, որ իրենց անունները ընտրողների ցուցակում չկան։ Դա ճշտելու նպատակով Անահիտ Ստեփանյանը ազգականների հետ եկել էր ոստիկանության Հրազդանի անձնագրային բաժանմունք, որտեղ պարզել էր, որ վերջիններիս անունները հանված են հաշվառումից։
Ազգականների խոսքով՝ իրենք նախկինում կարողացել են մասնակցել ընտրություններին եւ ցուցակների հետ կապված խնդիրներ չեն առաջացել։
Ոստիկանության Հրազդանի անձնագրային բաժանմունքից էլ հայտնեցին, որ խնդիրը կապված է հաշվառման հետ, քանի որ տան սեփականատերը, որտեղ վերջիններս գրանցված էին, դեռեւս օգոստոսին դիմել է, որ ցուցակից հանեն նրանց անունները, իսկ խնդիրը պետք է կարգավորել կադաստրում։ Մինչդեռ թեկնածուի մայրը պնդում է, որ նրանք պետք է այսօր մասնակցեն քվեարկությանը։
Նշենք, որ Հրազդանի քաղաքապետ դառնալու համար պայքարում են անկուսակցական, «Մայ քորնր» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 24-ամյա Լևոն Ստեփանյանը և «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակից, ՔՊ անդամ 25-ամյա Սևակ Միքայելյանը: Վերջինս ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի որդին է: Նշենք, որ ընտրությոների սկզբնական փուլում Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին հինգ թեկնածուներ, որոնցից մեկի գրանցումը մերժել էին, մեկը հետ էր վերցրել փաստաթղթերը, մյուսն էլ գրանցումից հետո ինքնաբացարկ էր հայտնել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում