Անցումային արդարադատությունն այս պահի ամենակարեւոր խնդիրը չէ. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)
«Ազատ միտք, ազատ խոսք» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր քննարկում «Անցումային արդարադատություն» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին մի շարք քաղաքագետներ, այդ թվում նաև Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Իր ծավալուն զեկույցում Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ «անցումային արդարադատություն» երևույթի առաջացմանն ու կիրառման իրավիճակներին՝պարզաբանելով, որ այդ երևույթն ընդամենը 25 տարվա կյանք ունի և առաջացել է ԱՄՆ-ում։
«Անցումային արդարադատությունն աշխատել է երեք իրավիճակներում՝ հասարակարգերի փոփոխության ժամանակ, քաղաքացիական պատերազմների դեպքում և մարդու կյանքի դեմ համակարգված հանցանքներ գործած ռեժիմի անկման պարագայում»,-պարզաբանեց Ռուբեն Մելիքյանը՝ շեշտելով, որ հաշվի առնելով միջազգային պրակտիկան, ինքն անձամբ չի գտնում, որ անցումային արդարադատությունը այս պահի ամենակարևոր խնդիրն է, դատական համակարգում այսօր շատ ավելի առաջնային լուծումներ պահանջող հարցեր կան։
«Մարդիկ հիմնականում գանգատվում են նրանից, որ դատական համակարգը դարձել է ձևականությունների փունջ, ինչի արդյունքում ունենք այդքան ձգձգվող դատական գործեր, որոնց մասով տարիներ շարունակ վճիռներ չեն կայացվում։ Դատական համակարգում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք ավելի առաջնային լուծումներ են պահանջում՝ օրենսդրական դաշտի բարելավման անհրաժեշտությունից սկսած»,- նշեց նախկին ՄԻՊ-ը։
«Անցումային արդարադատությունը» ներկայացնելով ՀՀ համատեքստում, զեկուցողը նշեց, որ Հայաստանյան դատական համակարգում իրականում դրական դինամիկա կա․ «Դրական դինամիկա կա, օբյեկտիվ չափանիշներ կան։ Դա ամրագրված է միջազգային հետազոտություններում և վերլուծությունների մեջ։ Մի խոսքով՝ ի տարբերություն անցումային արդարադատության շատ և շատ երկրների, մեզ մոտ դրական դինամիկա կա»։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի