ԵՄ-ն առաջարկում է Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել
Եվրոպական Միության ղեկավարները Բրյուսելում գումարած ժողովում կոչ են
արել Մոսկվայի նկատմամբ սահմանել նոր պատժամիջոցներ՝ ի պատասխան միության
անդամ երկրներին հաքերային գրոհների ենթարկելու ռուսների գործելակերպին:
Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները շաբաթներ առաջ ներկայացրել են
տեղեկություններ, որոնց համաձայն, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր
վարչության՝ ГРУ-ի գործակալներն, այս տարվա ապրիլին փորձել են կոտրել
Հաագայում տեղակայված քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության
կայքէջը:
Եվրամիության նախաձեռնության մասին տեղեկությունը հրապարակվել է անդամ պետությունների ղեկավարներից կազմված Եվրոպական խորհրդի պաշտոնական էջում:
Եվրամիությունը նշում է, որ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ՝ հաքերային
գրոհներին հակազդելու և դրանք արդյունավետ եղանակով կանխելու համար:
Առաջարկը ներկայացրել են Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Դանիան, Ֆինլանդիան և Ռումինիան:
«Ազատության» թղթակից Ռիկարդ Ջոզվյակի փոխանցմամբ, այդ առաջարկն անմիջապես ուժի մեջ չի մտնում:
Առաջիկա շաբաթներին և ամիսներին Եվրամիության երկրները դեռ պետք է
մշակեն օրինագիծը և կազմեն իրավական պարզաբանումներ պարունակող դրա
վերջնական տարբերակը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գործընկերներին կոչ է անում այս
հարցում միասնական լինել և համատեղ քայլերով պատասխանել հաքերային
հարձակումներին՝ նշելով, որ այլապես մեծ վտանգներ են սպառնում Եվրամիության
տնտեսությանը և դեմոկրատիային:
«Անհրաժեշտ է սահմանափակող որոշումներով, այդ թվում՝ կոշտ
պատժամիջոցներով արձագանքել և պատժել կիբեր-գրոհայիններին», - ասում է
Բրիտանիայի վարչապետը:
Նախագծով առաջարկվում է սառեցնել հաքերային գրոհների համար
պատասխանատվություն կրող մարդկանց հաշվեհամարները և արգելել նրանց մուտքը
Եվրամիության տարածք:
Այդ նախաձեռնությունը Եվրամիության անդամ երկրները ներկայացնում են մի
ժամանակաշրջանում, երբ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում առկա է
լուրջ ճգնաժամ, որն ի հայտ է եկել ռուսներին վերագրվող հաքերային գրոհների
և ընտրություններին միջամտելու հետևանքով:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում