Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել Հայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունը Հայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներ Համերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելը Ռոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին «Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի Իսպանիայում Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղին Ուղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ը

Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Քաղաքականություն

Իսկ Մայրապետյանին ինչո՞ւ եք ձերբակալել կամ այսպիսի՞նն է ձեր «նոր» Հայաստանը

Ապրիլ-մայիսյան հայտնի իրադարձություններից, որոնց շատերը հեղափոխություն են անվանում, շատ չանցած ՀՀ քաղաքացիների մի մասը սկսեց հասկանալ, որ այն սիրո եւ համերաշխության հետ բոլորովին էլ կապ չունի:

Ավելին, պարզվեց, որ նոր իշխանությունն ունի բավական ուրույն մոտեցում բիզնեսի եւ գործարարների նկատմամբ: Այսօր նույն կառավարության, նրա ղեկավարների կողքին պտտվում են, նախկինի նման, գուցե եւ ավելի թափով իրենց գործունեությունը շարունակում մեծ ու փոքր գործարարներ, որոնց անցյալը կամ ներկան, մեղմ ասած, մաքուր չեն:

Քաղաքի սրճարաններում ակտիվ լուրեր են շրջանառվում, որ անգամ առաջին փոխվարչապետը փողոցային բառապաշար եւ վարքագիծ ունեցող այդ գործարարների հետ ակտիվ քննարկում է առաջիկա արտահերթ ընտրությունններին առնչվող հարցեր: Եւ եթե անգամ այս լուրը չհամապատասխանի իրականությանը, փաստը մնում է փաստ, որ օրենքի հետ լուրջ խնդիրներ ունեցած գործարարներն այսօր իրենց լավ են զգում:

Ընդգծենք, սակայն, որ ոչ բոլորն են նույն կարգավիճակում: Օրինակ, խոշոր եւ շատ լուրջ գործարար Սամվել Մայրապետյանը, որը մեր երկրում բավական լուրջ ներդրումներ է արել, այսօր զրկված է ազատությունից: 

Ասում են, իսկ ավելի կոնկրետ, իրավապահ մարմինները հայտարարել են, թե տասը տարի առաջ Մայրապետյանն իբր միջնորդել է, որ ինչ որ մեկը կաշառք տա: Իրոք սա ծիծաղելի է, եթե ամեն ինչ այսքան տխուր չլինի:

Այսօր անգամ բարձր դասարանցիները գիտեն, որ Մայրապետյանին կալանավորել են այն նպատակով կամ հույսով, որ նա ցուցմունք տա երկրորդ նախագահի դեմ: Սա՞ է ձեր «նոր» Հայաստանը: Ինչո՞ւ եք կալանավորել Սամվել Մայրապետյանին, եթե անգամ ձեր ներկայացրած մեղադրանքը մոտ է իրականությանը: Ե՞րբ է ավարտվելու այս անհեթեթությունը:

Ի վերջո չե՞ք հասկանում, որ բիզնեսի ներկայացուցիչների, իրական բիզնեսի ներկայացուցիչների հետ այսպես վարվելը հանգեցնելու է բիզնես դաշտի լիակատար ամայացման: Ամայացավ քաղաքական դաշտը, կամայանա եւ բիզնես դաշտը:

Ձեր կողքին պահելով կրիմինալին շատ մոտ, այսպես կոչված գործարարներին, եւ ճնշելով իրական գործարարներին, ընդամենը թուլացնում եք Հայաստանը, սպանում երկրի տնտեսությունը:

Որեւէ մեկը տրամաբանական բացատրություն չի կարող տալ, թե ինչու է ազատությունից զրկվել Սամվել Մայրապետյանը, իսկ շատ ու շատ բիզնեսմենների մոտ անգամ ձեւական ստուգումներ չեն իրականացվում: Չմոռանանք, թե ով ինչ էր ասում իշխանափոխությունից առաջ:

Այս խայտառակ իրավիճակի վկայություններից մեկն էլ ՀՔԾ-ի ստուգումներն են «Տոյոտա-Երեւան» ՍՊԸ-ում։

Ինչպես ասում են, ամեն ինչ պարզ է: Պարզ չէ միայն, թե իրականում ինչ նպատակ եւ խնդիր է իր առաջ դրել կառավարությունը: Ի վերջո, այս գործելաոճը, երբ գործարարին զրկում են ազատությունից, նրանից ցուցմունք պոկելու ակնկալիքով, մեզ հեռու չի տանի: Չնայած, հայտնի հեռախոսազրույցից հանրությանն արդեն հայտնի է դարձել, թե ինչպես են կալանավորմանը մոտենում ՀՔԾ-ում:

Հակոբ Ասատրյան

Top-News.am