Արտահերթ ընտրությունները եւ հասարակությունը
Կարծես արդեն իսկ պարզ է, որ այս տարվա դեկտեմբերին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որքանով է հասարակությունը, որքանով են քաղաքական ուժերը պատրաստ արտահերթ ընտրություններին: Այսօր «Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան, որտեղ քննարկվեցին այս եւ արտահերթ ընտրություններին առնչվող այլ հարցեր:
Բանախոսներ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը եւ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ներկայացրին առկա իրավիճակը, արտահերթ ընտրությունների դրական եւ բացասական հետեւանքները:
Մասնավորապես շեշտվեց, որ մինչեւ դեկտեմբեր անչափ կարճ ժամանակահատված է, որ քաղաքական ուժերը նախապատրաստվեն խորհրդարանական ընտրություններին:
Ստեփան Դանիելյանը շեշտեց, որ այսօր, երբ Նիկոլ Փաշինյանի անձնական հեղինակությունը բավական բարձր է, որի հետեւանքով ձեւավորվելու է մի խորհրդարան, որը կարճ ժամանակ հետո հանգեցնելու է նրան, որ առաջանա նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն:

Ռուբիկ Հակոբյանն էլ ցավով անդրադարձավ այսօրվա կառավարության կադրային խնդիրներին, շեշտելով, որ նշանակումների մեծ մասը մտահոգության տեղիք է տալիս, եւ հարցադրում արեց, թե արդյոք արտահերթ ընտրությունները կնպաստեն կադրային քաղաքականության վերանայմանը:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն իր հերթին նկատեց, որ հեղափոխական իրավիճակին վերջ տալու համար որքան շուտ անցկացվեն ընտրությունները,մ այնքան ավելի լավ եւ կարծիք հայտնեց, որ առաջիկայում ձեւավորվող խորհրդարանը հանրությանը կծառայի գոնե երեք եւ կես տարի: Նա այն կարծիքին է, որ ճիշտ աշխատանքի դեպքում ընդդիմադիր ուժերը կարող են բավական մեծ ձայներ ստանալ նույնիսկ այն դեպքում, եթե ընտրությունները լինեն դեկտեմբերին: «Ընդամենը ճիշտ աշխատանք է անհրաժեշտ»,- շեշտեց նա:

ՀՀ սոցապ նախկին նախարար, սոցիոլոգ Ռազմիկ Մաքրտիրոսյանը եւս դրական է համարում ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու առաջարկը: Նրա կարծիքով կարեւորն ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է: Նա վստահ է, որ տեղի ունեցածը անցյալ տարիներին թույլ տված կոպիտ սխալների հետեւանքն է:
ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծում է, որ դեկտեմբերին կայանալիք ընտրություններից ոչ պետությունը, ոչ էլ ժողովուրդը չեն կարող շահել: Նա վստահ է, որ ընտրությունները պետք է անցկացվեին մայիսին, քաղաքական ուժերին հնարավորություն տալով հնարավորին չափ լավ նախապատրաստվել ընտրություններին:

Քննարկման մասնակցում էին ԱԺ նախկին պատգամավորներ, քաղաքագետներ, հասարակական գործիչներ, որոնց գերակշիռ մեծամասնությունը համակարծիք էր այն հարցում, որ որեւէ դեպքում չպետք է թույլ տալ առանց հակակշիռների իշխանության ձեւավորում, որը որեւէ կերպ չի կարող նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը եւ հաստատմանը: Միաժամանակ ընդգծվեց, որ որքան շուտ վերջ տրվի հեղափոխական վիճակին, այնքան ավելի լավ երկրի եւ հատկապես տնտեսության համար:
Top-News.am


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի