Սեյրան Օհանյանը մաքուր մարդ է, դա է ինձ հրապուրել. Տիգրան Կարապետյան
Սեյրան Օհանյանը մաքուր, ազնիվ մարդ է, Արցախի հերոս ու դա է ինձ հրապուրել: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
«Դաշինք, որովհետեւ ակնհայտ է, որ դաշինքի նախապայմաններ կան: Սեյրան Օհանյան, որովհետեւ նոր մարդ է դաշտում, Արցախի հերոս է, մաքուր մարդ է, բաց դաշինք է, դա էլ է հրապուրում: Նրան էլ անձնապես ճանաչում եմ: Խորհրդի նիստ անցկացրինք ու որոշեցին միանալ նրան: Իմ հասկացողությամբ ազգի խնդիր է գնում, իշխանավորները խուճապի մեջ են: Պաշտպանության նախարար է եղել, պաշտոնանկ անելուց հետո 1000 հատ պաշտոն են առաջարկել չի միացել: Ինքը սկզբունքային մարդ է»,-ասաց նա:
Տիգրան Կարապետյանի խոսքով՝ ինքն այս դաշինքից որեւէ հավակնություն չունի, միայ քաղաքական դաշտում փոփոխություններ է ուզում տեսնել. «Ես միացել եմ, բայց որեւէ հավակնություն չունեմ: Չեմ ասել ինձ 3-րդ, 4-րդ կամ առաջին տեղը տվեք: Ես դաշինքին տալու եմ լիգիտիմություն, ես ոչինչ չեմ ուզում ստանալ, միայն քաղաքական փոփոխություններ եմ ուզում տեսնել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Համախմբում», «Երրորդ Հանրապետություն», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները հայտարարել էին դաշինք ստեղծելու մասին, որին հետո միացել էին ԱԻՄ-ը եւ Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը: Այս դաշինքի համամասնական ցուցակը, ամենայն հավանականությամբ, ընտրություններում կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...