Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասին ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Կառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ Քոչարյան Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել

Անահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասինՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՖրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում են
Հայաստան

«Ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը». Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Գերարքունիքի մարզի սիրելի բնակիչներ,

Նկատի ունենալով Հ.Յ. Դաշնակցության 02.10.2018 թ. հայտարարությունն իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին` ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը:

Անցած քառամսյա ժամանակահատվածը կարճ էր, ինչ խոսք, որպեսզի կյանքի կոչեինք մարզի զարգացման խոշոր ծրագրեր: Այդուհանդերձ, իմ կողմից Գեղարքունիքի խնդիրներին քաջածանոթ լինելու իրողությունն ստիպեց բավականին արագ տեմպերով զորաշարժի ենթարկել մեր ողջ կարողությունները, ռեսուրսներն ու հնարավորությունները, որի արդյունքում կարճ ժամանակամիջոցում հասցրինք լուծումներ գտնել մարզի ազգաբնակչությանը հուզող բազմաթիվ մանր ու մեծ խնդիրների համար: Ավելին, անցած ամիսներին կատարեցինք մեծ աշխատանք՝ ուրվագծելով մարզի զարգացման տեսլականը, որի հենքի վրա մշակման և գործարկման փուլում են բազմաթիվ խոշոր ծրագրեր: Հուսով ենք՝ մեզ փոխարինող մեր գործընկերները ջանք չեն խնայի ավարտին հասցնել դրանք:

Սիրելի՛ գեղարքունիքցիներ,

Լինելով ձեզանից մեկը՝ այս կարճ ընթացքում ջանք չեմ խնայել լուծում տալ տարիներով ձեզ հուզող խնդիրներին, փորձել եմ մշտապես ձեր կողքին լինել և, առանց չափազանցության, օրը 24 ժամ հասանելի լինել ձեզ կապի բոլոր միջոցներով: Փորձել եմ ամեն կերպ սերտացնել և ջերմացնել մարզպետարան-հասարակություն կապը և այդ հողի վրա ստեղծել աշխատանքային անկեղծ մթնոլորտ: Անցած շրջանում փորձել եմ ներդնել մարզային կառավարման նոր մշակույթ և այս ուղղությամբ արել ամեն ինչ, որ մարզի ազգաբնակչությունն իրեն օտարված չզգա մարզային իշխանություններից, ընդհակառակը՝ յուրաքանչյյուր բնակիչ հանձինս մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակցի և անձամբ մարզպետի՝ տեսնի իրեն անձնվիրաբար ծառայող պետական ներկայացուցչի:

Նվիրումի և ջերմության այդ մթնոլորտի ստեղծումը, քաղաքացիների շրջանում պետության հանդեպ վստահության ամրապնդումը եղել է մեր առաջնային խնդիրը, մի իրողություն, որի ազդակները ձգտել ենք հասցնել մարզի յուրաքանչյուր բնակչի՝ սկսած մարզկենտրոնից մինչ մարզի ամենահեռավոր, սահմանամերձ ու տարիներով անտեսված բնակավայրեր:

Շնորհակալություն եմ հայտնում մարզպետարանի, մարզային ենթակայության բոլոր կառույցների աշխատակիցներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, մարզի համայնքների ղեկավար անձնակազմերին և իմ բոլոր գործընկերներին՝ համատեղ կարճ, բայց արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անշուշտ, մեր այս կարճատև պաշտոնավարման արդյունքների ամենաանաչառ գնահատական տվողը դուք եք և ժամանակը: Իմ այս ուղերձով ցանկանում եմ բոլորիդ մաղթել ամենայն բարին, հաջողություններ և բոլոր կիսատ մնացած ծրագրերի բարեհաջող ավարտ:

Հեռանում եմ այն գիտակցումով, որ յուրաքանչյուրիդ այսօրվա և վաղվա բարեկեցությունը մեր մարզի և պետության հզորության գրավականն է:

Կցանկանայի ավելացնել նաև, որ իմ պաշտոնավարման ավարտից հետո իմ ունեցած բոլոր հնարավորություններով մշտապես լինելու եմ յուրաքանչյուրիդ կողքին, և մեր անկեղծ բարեկամությունը լինելու է շարունակական:

Բարին ընդ ձեզ»,- ասված է ուղերձում: