Չնայած դրսում ընթացող ցույցին ԱԺ-ն ընդունեց ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների նախագիծը, իսկ Փաշինյանը շտապեց փողոցում ելույթ ունենալու
20,00
Այս պահին ԱԺ-ում ցանկանում են արտահերթ նիստ գումարել, սակայն, հազիվ լսելի ինչ-որ թեժ բանավեճ է ընթանում։ Մասնավորապես, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից գոռգոռում է, սակայն, նիստերի դահլիճից որևէ բան լսել հնարավոր չէր։ Նրան պատասխանում էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որին փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը փորձում էին հանգստացնել։
Լրագրողները կարողացան մուտք գործել նիստերի դահլիճ։ Այդ պահին Արա Բաբլոյանն ասում էր, որ քննարկվել և որոշումն ընդունվել է ոչ թե նրա համար, որ ուզում են կամ չեն ուզում գնալ արտահերթ ընտրությունների, այլ որ ճնշումներ չլինեն։
Սասուն Միքայլեյանը բղավում էր. «Դո՛ւք եք ճնշում գործադրում»։
Այնուհետ խորհրդարանի դահլիճում խառնակ իրավիճակ ստեղծվեց, Նաիրա Զոհրաբյանը մոտեցավ Սասուն Միքայելյանին ու Էդմոն Մարուքյանին։ «Ինձ ու իմ երեխուն ասացին անբարոյական, ամո՛թ քեզ»,-հակադարձում էր Նաիրա Զոհրաբյանը, սակայն հասկանալի չէր, թե ինչի շուրջ են գոռալով վիճում։
20.03
Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Օրենքն ընդունվեց 67 կողմ ձայնով»,- նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ քվեարկությունը քարտերով չի իրականացվել, այլ ձեռքով:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ հայտնեց, որ նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:
Հարցին, ինչու են սրել իրավիճակը, Շարմազանովն ընդգծեց, որ իրենք իրավիճակ չեն սրել` շեշտելով, որ այդ նախագիծն արտահերթ ընտրությունների դեմ չէ: «Այս oրենքը նրա համար էր, որպեսզի Ազգային ժողովը կարողանա իր սահմանադրական լիազորությունները կատարել»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
20,08
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի դիմաց՝ հարթակից, ելույթ կունենա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետը:
«Քիչ անց Բաղրամյան պողոտայում, ԱԺ դիմաց, Գիտությունների ազգային ակադեմիայի հարթակից ելույթ կունենամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ: «Տեղեկություն եմ ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: «Այն պատգամավորներին, ովքեր չեն համարում, որ իրենք պետք է դուրս գան ժողովրդի իշխանության դեմ, կոչ եմ անում չգնալ Ազգային ժողով և չգրանցվել: Այսինքն, չգրանցվել, չքվեարկել այդ խայտառակ նախագծի օգտին և քաղաքացիներին կոչ եմ անում Դեմիրճյան և Բաղրամյան պողոտաների մոտ հավաքվել բողոքի խաղաղ, սիրո և համերաշխության տրամաբանության մեջ տեղի ունեցող ցույցի, հենց հիմա նշել էր վարչապետը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...