Այսօրվա ողջ ինտրիգի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. Գեւորգ Պետրոսյանի էմոցիոնալ ելույթը՝ ԱԺ-ում
Այսօրվա ողջ ինտրիգի մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով, փաշինյանը Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում գլուխկտրուկ առաջ քաշեց. «Նա ասաց, որ ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք կուլիսային հանդիպումներ են ունենում ՀՀԿ վերնախավի հետ, փորձում են սեփական հարցերը լուծել: Սրանով նա փաստորեն կասկածի մեջ գցեց իր գործընկերներին: Եվ երկրորդ հայտարարությունը, որ ինքն ընդամենը չորս հավատարիմ մարդ ուներ վարչապետի պաշտոնին հավակնելիս, որից մեկն ինքն էր: Հիմա այս հայտարարություններով ամենաառաջինն իրենք իրենց թիրախավորել են հենց իր խմբակցության անդամները, եւ մեկը մեկին հերթ չեն տալիս, որպեսզի փորձեն ցույց տալ, թե ինքն այդ երեքի մեջ է»,-ասաց Պետրոսյանը:
Նա հարց ուղղեց «Ելք. Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին. «Երբ մեր որոշ գործընկերներ, մասնավորապես, պարոն Մարուքյանն ասում է, որ կուլիսային հանդիպումներ են ունենում, հլա մի հատ հիշեք՝ էտ ո՞վ է ում հետ կուլիսային հանդիպումներ ունեցել, ո՞վ է ում խելքի գցել, ո՞նց կարելի է տապալել վարչապետի նախաձեռնությունները: Հիմա եկել են, կուլիսային հանդիպումներին ուրիշ բան եք խոսում, հրապարակային հանրության դատին ուրիշ բան եք հանձնում մեզ վարկաբեկելու համար, պարո՛ն Մարուքյան, մեզ հնարավոր չէ վարկաբեկել այդ մեթոդներով»:
Այնուհետեւ գեւորգ Պետրոսյանը դիմեց «Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանին. «Պարոն Աղազարյան, դուք մեծահոգաբար, սյունեցու հպարտությամբ, հայտարարում եք, թե ես «ԱԺ կանոնակարգ» օրենքին լրջորեն չեմ ծանոթացել: Հարգելի գործընկեր, եթե լրջորեն չեք ծանոթանում իրավական ակտին, ինչ իրավունք ունեք այդ օրենքում փոփոխությունների մասին կարծիք հայտնել, քաղաքական մեղադրանքներ զետեղել, թե իբր մենք երկրորդ նախագահի հետ ենք:
Իրականում, ինտրիգը թուլացնելու համար ասեմ՝ ոչ մի քաղաքական շարժառիթ չկա: Բավական է, երբ հատկապես մասնագիտությամբ իրավաբան պատգամավորներն օրենսդրությունը թողնեն ու զբաղվեն բախտագուշակությամբ:
Իրականում խնդիրն այն է, որ ցանկացած պետական կառույց կարողանա արդյունավետ գործել, մենք՝ պատգամավորներս, պարտավոր են առնվազն օրենսդրական մակարդակում վերցնել այն բոլոր խոչընդոտները, որ խաթարում են այդ թվում ԱԺ բնականոն աշխատանքը: Չգիտեմ՝ ինչքան է տեւելու այս կազմով ԱԺ կյանքը, 2 ամի՞ս, 3, թե՞ 6 ամիս, բայց ինչքան էլ տեւի, մենք պարտավոր ենք այդ աշխատանքներն անխափան անցկացնելու օրենսդրական հիմքերը հաստատել»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն են առաջարկել, որը, ըստ «Ելք.-ի պատգամավորների թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում