Ակտիվիստները փակել են Մարալիկի համայնքապետարանի մուտքը. պահանջում են քաղաքապետի հրաժարականը
Մի խումբ ակտիվիստներ փակել են Մարալիկի համայնքապետարանի մուտքը և թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին գնալ աշխատանքի։ 168.am–ին այս մասին հայտնեց Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արթուր Գևորգյանը։
«Առավոտյան, երբ աշխատակազմն ուզում էր մտնել համայանքապետարան, շուրջ 15-20 հոգի, ովքեր ամիսներ շարունակ փորձում են քայլեր ձեռնարկել՝ իրենց անձնական ցանկություններից ու ամիբիցիաներից ելնելով՝ փակել են համայնքապետարանի դուռը և չի կարգավորվում համայնքապետարանի բնականոն աշխատանքը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ համայնքապետարանի բնականոն աշխատանքը ՏԻՄ գործառույթներից, օրենքից և Սահմանադրության դրույթներից է բխում։
«Աշխատակիցները չեն կարողանում շենք մտնել, շենքը փակված է տարբեր ուժերից կազմված ակտիվիստների կողմից։ Ժողովուրդը մեր կողքին է, Անի խոշորացված համայնքի ամբողջ բնակչությունը մշտապես մեր կողքին է եղել, այս պահին էլ է մեր կողքին։ Ուղղակի մենք չենք ուզում որևէ ավելորդ լարվածություն, բախումներ լինեն»,-ասաց նա։
Ակտիվիստների պահանջը Մարալիկի քաղաքապետի, իր խոսքերով՝ չհիմնավորված հրաժարականի պահանջն է.
«Այդ ակտիվիստներից գրեթե բոլորը հավակնում են այդ աթոռին, որը ժողովրդինն է, ժողովրդի կողմից է ընտրված»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետը։
Արթուր Գևորգյանը դիմել է ոստիկանություն, այնտեղից ասել են, թե կփորձեն համայնքապետարանի բնականոն աշխատանքն ապահովել, սակայն, մինչև այժմ դեռ ոչ մի քայլ չի արվել.
«Ոստիկանությունը պարտավոր է ապահովել համայնքապետարանի բնականոն գործունեությունը։ Մինչ այս պահը ոստիկանների կողից ևս տարվում են բանակցություններ ակտիվիստների հետ, բայց առայժմ ապարդյուն»,-ասաց քաղաքապետը։
Նա նշեց, որ ակտիվիստները որևէ կապ չունեն հեղափոխության հետ, պարզապես սկսել են հեղափոխությունից հետո նման նման պահանջ ներկայացնել. «Իրենք այսօր օգտվում են առիթից և փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ»։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում