Անդրիաս Ղուկասյանի քարոզարշավը խոչընդոտվում է
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքով թիվ 4 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված և 2016 թվականի հուլիսի 30-ից ազատազրկման մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը չի կարողանում պատշաճ քարոզարշավ իրականացնել: Նրա կինը՝ Անահիտ Թարխանյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ « Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունն իրենց թուլ չի տալիս որևէ նկարահանում իրականացնել Անդրիաս Ղուկասյանի հետ՝ նախընտրական քարոզարշավի համար:
«Իհարկե, մենք էլի կփորձենք դիմել, բայց « Նուբարաշենի» ղեկավարությունը մեզ մերժել է: Ամեն պայմաններ այնտեղ ստեղծված են՝ մամուլի ասուլիսներ, նկարահանումներ անելու համար, բայց Անդրիասին թույլ չեն տալիս»,-ասաց տիկին Թարխանյանը:
Ասուլիսին ներկա՝ Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ հավելեց, որ միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար, որպեսզի նա հանդիպի ընտրողների հետ, սակայն դատարանը մերժել է. «Որովհետև քաղաքական նպատակներով են նրան անազատության մեջ պահում, որպեսզի նա չկարողանա ակտիվ մասնակցություն ունենալ այս ԱԺ ընտրություններին: Ամենակարևորը, այն ոստիկանը, որ ցուցմունք էր տվել, որ լսել է, թե ինչպես է Անդրիաս Ղուկասյանը կոչ անում մարդկանց քարեր վերցնել և գցել ոստիկանների ուղղությամբ, հրաժարվել է իր ցուցմունքից: Բայց դատարանը դա հաշվի չառավ»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է Անդրիաս Ղուկասյանը որոշել առաջադրվել ՕՐՕ դաշինքի անունից այն դեպքում, երբ թե Վարդան Օսկանյանի, թե Սեյրան Օհանյանի՝ իշխանության եղած ժամանակ Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ, Անահիտ Թարխանյանն արձագանքեց. «Անդրիասը 2013 թվականից սկսած համագործակցում էր Րաֆֆիի հետ, իր համար բնական էր շարունակել համագործակցությունը ստանալով Րաֆֆիի կողմից առաջարկ՝ առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու: Թե Օհանյանը, թե Օսկանյանը ընդունում են Ղուկասյանի՝ քաղբանտարկյալ լինելու փաստը»:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...