ՀՔԾ-ի գործունեությունը շարունակում է զարմացնել. Սամվել Մարտիրոսյանը մտահոգ է
«Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում սեպտեմբերի 17-ին խուզարկություն է տեղի ունեցել:
ՀՀ քննչական կոմիտեի եւ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկությունն իրականացրել են ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը գաղտնալսելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
«Yerevan. today»-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ ենթադրվում է, թե խմբագրությունը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը բոլորից շուտ է տարածել եւ հետևաբար, խմբագրությունն էլ ձայնագրել է:
Ըստ Google որոնողական համակարգի, Yerevan.today կայքը դեռեւս սեպտեմբերի 10-ին է հրապարակել և հետո ջնջել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Մեդիափորձագետ, ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Google որոնողական համակարգի այդ տվյալները տեխնիկական խոտանի արդյունքն են:
«Դա միանշանակ Google-ի անհասկանալի տեխնիկական խոտան էր: Ենթադրում եմ, որ էջի ծրագրային մասի տվյալների վրա է հիմնվում, այլ ոչ թե տեղադրված տեքստի։ Իմաստն այն է, որ եթե ինչ-որ բան որոնում ես, տակը գրում է, թե երբ է այդ էջը Google-ը իր մոտ պահեստավորել:
Համակարգը տարբեր լրատվականների համար սխալ օրեր էր ցույց տալիս։ Եթե այդպես վերցնենք, ապա Hraparak.am-ի հղումը Google-ը ընդհանրապես ցույց էր տալիս ավելի վաղ, քան Յութուբում հայտնվել էր տեսանյութը։
Հուսանք, որ դա չի խուզարկության հիմք դրվել, թե չէ դա մի քիչ տարօրինակ պատճառ է, մեղմ ասած», – ասաց Մարտիրոսյանը:
«Yerevan. today»-ի խմբագրի խոսքով, խուզարկությունից հետո 4-5 սկավառակներ ու խմբագրի համակարգիչն են տարել եւ խմբագրության աշխատանքը պարալիզացվել է:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում