Արթուր Բաղդասարյանի որոշումը եւ իրականությունը
Պարզվեց «Օրինաց երկիր» կուսակցությունը բացառում է քաղաքական համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ: Ավելին, այս կուսակցությունն անգամ բացառում է համագործակցությունը Քոչարյանին սատարող քաղաքական կազմակերպությունների հետ:
Այս մասին ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։
Անկասկած, այս հայտարարությունը լավ լուր է առաջին հերթին հենց Ռոբերտ Քոչարյանի համար, հետո նաեւ նրան սատարող քաղաքական ուժերի համար: Ոչ Քոչարյանին, ոչ հայաստանյան որեւէ քաղաքական ուժի Արթուր Բաղդասարյանի հետ համագործակցությունը անգամ չնչին օգուտ չի կարող տալ:
Գործող կառավարությանը հաճոյանալու համար Բաղդասարյանն ասել է, թե իրենք աջակցել ու շարունակելու ենք աջակցելու հեղափոխությանը:
Ավելորդ չէ հիշեցնել, որ Արթուր Բաղդասարյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին զբաղեցրել է ԱԺ նախագահի պաշտոնը. 2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ եւ 2006 թ. մայիսի 29-ին ներկայացրել է հրաժարական այդ պաշտոնից։ Իսկ արդեն ավելի ուշ՝ 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերից ժամեր առաջ շտապեց զբաղեցնել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, եւ շատերի կարծիքով իր այդ որոշմամբ նպաստեց դեպքերի ողբերգական եւ արյունալի զարգացմանը:
Այնպես որ, Արթուր Բաղդասարյանը հայտարարություն անելուց առաջ գուցե փորձի վերանայել իր եւ իր կուսակցության ինքնագնահատականը, որ անհարմար վիճակում չհայտնվի:
Վարդան Մխիթարյան


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի