ՕՐՕ դաշինքի նախընտրական հանդիպումը սահմանապահ Չինարիում (լուսանկարներ)
Քիչ առաջ «Օսկանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, նախընտրական ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական հանդիպում են ունեցել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչների հետ։
Նրանց են ներկայացվել դաշինքի ծրագրային դրույթները և առաջարկներ սահմանամերձ գյուղերի աջակցության վերաբերյալ։
–Ձեր թիկունքն ամրացնելու ենք, Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը մեկ ամբողջություն են, և միայն միասնական ուժերով է հնարավոր իրավիճակ փոխել։ «Օսկանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն այդ եռամիասնությունն ապահովել է, – գյուղացիների հետ նախընտրական հավաքի ժամանակ նշել է Արմեն Մարտիրոսյանը։
ՕՐՕ դաշինքի առաջին համար Սեյրանը Օհանյանն ընդգծել է՝ ուրախ և հպարտ է նախընտրական նախատեսված առաջին հավաքը սահմանամերձ Չինարիից սկսելուց.
–Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը սկսվում են սահմանամերձ գյուղերից, և հենց սահմանամերձ գյուղերն են իրենց ուսերին կրում բոլոր դժվարությունները։ Դաշինքն այդ գյուղացիներին աջակցելու ծրագիր է մշակում, և մենք նշել ենք, որ հանդիպակաց մարտ ենք հայտարարելու բոլոր խնդիրներին, այլ ոչ թե փորձելու ենք շրջանցել։ Երկրում առկա խնդիրների լուծման համար քաղաքական վերնախավն իր տեղը պետք է զիջի ավելի գրագետ ու ընդունակ մարդկանց։ Ինձ համար սահմանում կանգնած զինվորն ու սահմանամերձ գյուղի բնակիչը նույն հարթության վրա են։ Երկրագնդի վրա շատ հզոր հայ համայնքներ կան, բայց մեզ համար ամենահզորները սահմանապահ գյուղերն են։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն ընդգծել է՝ եթե իշխանափոխություն չլինի, հաջորդ տասնամյակը լինելու է ընդհանրապես փորձության ժամանակաշրջան։
–Դժվար է ասել, թե դա ինչի կհանգեցնի. առանց իշխանափոխության ՀՀ–ում հնարավոր չէ որևէ բան փոխել, –նշել է Վ. Օսկանյանը։
Վերջում դաշինքի անդամները գյուղացիներին ուժ և հաղթանակ են մաղթել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ճանապարհին ՕՐՕ դաշինքի անդամները չնախատեսված հանդիպում էին ունեցել սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչների հետ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...