Բելառուսում հայտնել են Ադրբեջան մատակարարումների մասին՝ 153 տանկ, 60 զրահամեքենա և 11 գրոհիչ
Անկախության տարիներին Բելառուսը և Ադրբեջանն ավելի քան կես միլիարդ դոլարի զենքի առևտրով են զբաղվել։ Այժմ ևս պաշտոնական այցով Մինսկում է Բաքվից ռազմական պատվիրակությունը՝ գլխավոր շտաբի ղեկավար գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովի գլխավորությամբ։
Վերջին տարիներին Ադրբեջանը բելառուսական ռազմական տեխնիկայի հիմնական սպառողն է (որպես կանոն՝ օգտագործված)։ Լուրջ առաջխաղացում էր բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի հրթիռային համակարգի մատակարարումը։
Բաց տվյալների համաձայն՝ 2002-2012-ը Մինսկը ադրբեջանցի զինվորականների 153 T-2 տանկ, 122 միլիմետր տարամաչափով 120 հրետանային Դ-30 համակարգ, 203 մմ տրամաչափի 12 2C7 հրետանային սարքավորումներ, 60 անվավոր զրահամեքենա և Սու-25 11 գրոհիչ է մատակարարել։
Այս հարցում Բաքուն կարևոր գործընկեր է դարձել, որովհետև այդ շրջանում ամենավճարունակ հաճախորդն էր։
Սակայն երկու երկրների հարաբերությունները չեն սահմանափակվել միայն խորհրդային ռազմական տեխնիկա գնելով։ Պաշտպանական համալիրի բելառուսական ձեռնարկությունները ակտիվորեն մոդեռնիզացրել են Ադրբեջանի զինանոցում առկա C-125M «Պեչորա» և 9K33M3 «Օսա-AKM» ԶՀՀ-ները։ Հատուկ ադրբեջանական բանակի համար մոդեռնիզացվել են նաև «Բուք-MБ» ԶՀՀ-ները։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի