Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել Հայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունը Հայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներ Համերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելը Ռոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին «Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի Իսպանիայում Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղին Ուղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ը

Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայաստան

Ինչ հիմքերով են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել կառավարության անդամները

 

«Հետքը» սկսում է գործող ու նախկին պաշտոնյաների և վերջիններիս որդիների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ուսումնասիրություն, որը լինելու է շարունակական: Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր բարձրաստիճան պաշտոնյաների որդիների ծառայել-չծառայելու հարցի մասին:

«Հասկանալի է, որ այս պայմաններում մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը և պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու օրենքով նախատեսված հիմնավոր և օրինական պատճառներ չունեն, ծառայեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրած երիտասարդներն ու պատանիները»,- ասել էր Փաշինյանը:

«Հետք»-ին հայտնի էր դարձել, որ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ են սկսվել բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը պարզելու համար, ինչը և վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել էր: Ավելի վաղ դիմել էինք ՊՆ՝ մի քանի հարյուր նախկին ու ներկա պաշտոնյաների և նրանց որդիների` ծառայությունից ազատման և ծառայություն անցնելու մասին տեղեկություն խնդրելով:

Մեր հարցման ցուցակի մի մասի հրապարակումից հետո եղան պաշտոնատար անձանց որդիներ, որոնք դիմեցին «Հետք»-ին՝ վստահեցնելով, թե զինվորական ծառայությունից օրինական հիմքով են ազատվել՝ ունեցել են կամ ունեն առողջական խնդիր:

Բժշկական տեղեկանքների վերաբերյալ հասարակության շրջանում թերահավատություն միշտ էլ եղել է, և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիներին փաստաթղթերի կեղծման համար առաջադրված մեղադրանքը դրա ևս մեկ ապացույցն է։ Օգոստոսի 11-ին էլ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ այս տարվա զորակոչի շրջանակում նախկինում առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացած 600 քաղաքացի զորակոչվել է բանակ:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կառավարությունից ակնկալում ենք նման հիմքով ազատված քաղաքացիների բժշկական տեղեկանքների կրկնակի փորձաքննություն, ինչին, ի դեպ, մեր հարցումների պատասխաններում իրենց համաձայնությունը մի շարք պաշտոնատար անձինք տվել են:

Շարքը սկսում ենք գործող կառավարության կազմից, հարցումներով դիմել ենք կառավարության բոլոր այն անդամներին, որոնք, ըստ Պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվության, ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից: Վերջիններիս խնդրել ենք հստակեցնել, թե ինչ հիմքով են ազատվել ծառայությունից և արդյոք առողջական հիմքի դեպքում պատրաստ են ևս մեկ անգամ փորձաքննության ենթարկվել:

Եւ այսպես՝ սկսենք կառավարության ղեկավարից. պարտադիր զինվորական ծառայություն չի անցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դեռ պատգամավորության տարիներին բազմիցս անդրադարձել է այս հարցին: Փաշինյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ այդ տարիներին գործող օրենսդրության համաձայն՝ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են, ապա երրորդն ազատվել է ծառայությունից, իսկ Փաշինյանի ավագ եղբայրները ծառայել են:

Պարտադիր զինվորական ծառայություն չի անցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ըստ վերջինիս կենսագրական տվյալների՝ նա պատմական գիտությունների թեկնածու է, և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքը ակադեմիական տարկետումն է:

Մյուս փոխվարչապետի` Տիգրան Ավինյանի գրասենյակից մեր հարցին ի պատասխան հայտնել են, որ Ավինյանը Սլավոնական համալսարանի «Կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետում ուսումնառության ընթացքում՝ 2005-2009 թվականներին, ակադեմիական տարկետում է ստացել:

Պատասխանում նաև նշվում է, որ Ավինյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից «Զինապարտության մասին» օրենքի հոդված 12-ի ա կետի համաձայն: Տեղեկացնենք, որ փոխվարչապետ Ավինյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով, այդ կետի համաձայն՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին հանվում է զինվորական հաշվառումից:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատրաստակամ է օրենքով սահմանված դեպքերում և կարգով ներկայանալ համապատասխան պետական մարմիններ և անցնել անհրաժեշտ ընթացակարգերով»,- ասված է հարցման պատասխանում:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս առողջական հիմքով է ազատվել ծառայությունից` համաձայն Պաշտպանության նախարարի 2006 թվականի 378 հրամանի: Նախարարության մատնանշած առողջական խնդրի դեպքում զորակոչիկներին տրվում է տարկետում, ըստ որի` զինծառայողները խաղաղ ժամանակ պիտանի չեն, պատերազմական ժամանակ պիտանի են ոչ շարային ծառայության համար:

Հարցման պատասխանում նախարարությունից հիշեցրել են, որ Արայիկ Հարությունյանը ենթակա չէ զորակոչի, ուստի կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն չկա:

«Հավելենք նաև, որ Արայիկ Հարությունյանը որպես կամավոր մասնակցել է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, կատարել մարտական առաջադրանքներ»,- նշվում է հարցման պատասխանում:

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, փոխնախարարներ Արամայիս Գրիգորյանն ու Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Նախարարի և փոխնախարար Արամայիս Գրիգորյանի՝ ծառայությունից ազատման հիմքերի մասին տեղեկատվություն նախարարությունից հրաժարվել են տրամադրել՝ նշելով, որ պահանջվող տեղեկությունը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը:

«Ինչ վերաբերում է ձեր այն հարցմանը, թե արդյոք Սփյուռքի նախարարը և փոխնախարարը պատրաստ են կրկնակի բժշկական փորձաքննություն անցնելու, ապա հայտնում ենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն` սահմանված է քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգը, որի սուբյեկտն են զորակոչի ենթակա 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները՝ մինչ 27 տարին լրանալը»,- ասված է հարցման պատասխանում:

Սփյուռքի մյուս փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի՝ ծառայությունից ազատման հիմքը նախարարությունը տրամադրել է: Բաբկեն Տեր-Գրիգորյանը ծնվել է 1985 թվականին Փարիզ քաղաքում, ապա տեղափոխվել ԱՄՆ, որտեղ էլ 2007 թվականին ԱՄՆ քաղաքացիություն է ստացել:

«ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Բաբկեն Տեր-Գրիգորյանը դիմել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն 2014 թվականի օգոստոսի 2-ին, այսինքն` երբ լրացած է եղել նրա 28 տարի 10 ամիսը և օրենքի համաձայն` զորակոչի ենթակա չի եղել: ՀՀ քաղաքացիությունը Բաբկեն Տեր-Գրիգորյանին շնորհվել է 2015 թվականի ապրիլի 1-ին, և նա սահմանված կարգով ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր»,- ասված է հարցման պատասխանում:

Մեզ հետ զրույցում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Նաեւ` տրամադրեց իր հիվանդության պատմության եզրակացությունը (էպիկրիզ):

Պարզելու համար` արդյոք նման էպիկրիզով նա կարող էր ազատվել ծառայությունից, դիմել ենք Պաշտպանության նախարարություն, սակայն պատասխան դեռ չենք ստացել:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ինչպես մեզ են փոխանցել նախարարությունից, 1995 թվականին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, իսկ 1995-1998թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: Մինասյանն իր զինվորական պատրաստությունը ստացել է ԵՊՀ զինվորական ամբիոնում: Ունի լեյտենանտի զինվորական կոչում, պահեստազորի սպա է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վաղաժամ է զորացրվել: Թորոսյանը զորակոչվել է բանակ 2015-ի դեկտեմբերին՝ 33 տարեկան հասակում՝ որպես բուժծառայության լեյտենանտ:

 «10 ամիս պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով վաղաժամկետ Արսեն Թորոսյանը զորացրվել է առողջական խնդիրների պատճառով: Մինչև 33 տարեկանը նույն հիվանդության կապակցությամբ Թորոսյանը ստացել է տակետում»,- ասված է նախարարության պատասխանում:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք նախարարը պատրա՞ստ է նորից անցնել համապատասխան բուժզննում, նախարարությունից հայտնել են, որ նշված գործընթացներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների թվում է Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Վերջինս փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից, երբ վարչապետը Կարեն Կարապետյանն էր: Արդարադատության նախարարությունը մերժել է տեղեկության տրամադրումը՝ վկայակոչելով մի շարք իրավական կարգավորումներ, ըստ որոնց` «Արդարադատության նախարարությունը չի կարող հանդիսանալ մեր կողմից խնդրարկված տեղեկատվության տրամադրման պահանջի հասցեատեր, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով պահանջվող տեղեկատվության տնօրինողը չէ»:

Բնապահպանության նորանշանակ փոխնախարար Գնել Սանոսյանը ամուսնացել և զավակներ է ունեցել դեռևս ուսումնառության տարիներին: 2006 թվականին Սանոսյանն ավարտել է մագիստրոսական ուսումնառությունը, հենց այդ թվականի ապրիլին էլ ծնվել է նրա երկրորդ զավակը: «Զինապարտության մասին» օրենքի համաձայն՝ ընտանեկան դրությամբ տարկետման իրավունք տրվում է երկու և ավելի երեխա ունեցող զինապարտին:

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Ինչպես փոխանցել են կառավարությունից՝ առողջական հիմքով:

«Անհրաժեշտության դեպքում պարոն Աղաջանյանը պատրաստ է կրկին անցնել համապատասխան բուժզննում և տրամադրել տեղեկանք»,- ասված է պատասխանում:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը ևս ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Մեր հարցմանն ի պատասխան` Խանդանյանը հայտնել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական խնդրի պատճառով:

«Եթե անհրաժեշտություն ծագի, օրենքով սահմանված կարգով պատրաստ եմ անցնել բուժզննում և արդյունքների վերաբերյալ տեղեկացնել հանրությանը»,- ասված է հարցման պատասխանում:

Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն ազատվել է ծառայությունից «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի դրույթներին համապատասխան: Խառատյանը մինչ 2008 թվականն օգտվել է ակադեմիական տարկետման իրավունքից և ուսանել ասպիրանտուրայում: 2008 թվականի մայիսի 28-ին անհայտ անձանց կողմից հարձակման ենթակվելու դեպքից հետո Խառատյանը արտերկիր է մեկնել, այդ ժամանակ նա եղել է 26 տարեկան: Զորակոչին չներկայանալու համար Խառատյանը վճարել է օրենքով նախատեսված տուրքը և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

ԿԱ պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը ևս պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյա է: Մեր հարցմանն ի պատասխան` ՊԵԿ-ը վկայակոչել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի 23-րդ հոդվածի երկրորդ մասը, որի համաձայն` եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, ապա երրորդ եղբայրն ազատվում է զինվորական ծառայությունից։

«Դավիթ Անանյանի երկու ավագ եղբայրները ծառայել էին բանակում (միջնեկ եղբայրը եղել է նաև ազատամարտիկ՝ «Սասուն» ջոկատի կազմում՝ շուրջ չորս տարի մասնակցելով Արցախյան հերոսամարտին»,- ասված է հարցման պատասխանում:

ԿԱ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է «Զինապարտության մասին» օրենքի 13-րդ հոդվածով՝ ընտանեկան դրության բերումով տարկետմամբ՝ երկու և ավելի երեխա ունենալու հիմքով:

Ըստ ՊՆ-ի տրամադրած տեղեկատվության՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև ԿԱ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը: Տեսչությունից մեր հարցմանն ի պատասխան հստակեցրել են, որ Շագաֆյանը կառավարության 1999 թվականի մարտի 18-ի թիվ 164 որոշման համաձայն ակադեմիական տարկետում է ստացել:

«2002-ին ավարտելով Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը` Ալեքսանդր Շագաֆյանը 2002-2007 թվականներին աշխատանքի է նշանակվել Լոռու մարզի Ջիլիզա սահմանամերձ գյուղում: Ալեքսանդր Շագաֆյանն ունի զինվորական գրքույկ համապատասխան նշումով»,- ասված է պատասխանում:

ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է գիտական աստիճան ունենալու հիմքով:

«Ավետիք Էլոյանը 2001 թվականին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով ճարտարապետական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան»,-ասված է կոմիտեի տված պատասխանում:

Վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:

Վարչապետի մեկ այլ օգնական` Նաիրի Սարգսյանը ևս պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:

«Ձեր մտահոգությունը փարատելու համար նշեմ, որ ըստ սահմանված ժամանակացույցի՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է նորից ներկայանամ բուժզննման: Խոստանում եմ ձեզ նախապես տեղեկացնել բուժզննման օրվա և անցկացման տեղի ու ժամի մասին»,- ասված է հարցման պատասխանում:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանը, ըստ ՊՆ պարզաբանման, ներգրավված է 2018 թվականի ամառային զորակոչային միջոցառումներում:

Հ․Գ. Քանի որ հարցումներին զուգահեռ կառավարությունում նշանակումներ են եղել, չի բացառվում, որ կառավարության կազմում լինեն զինվորական ծառայությունից ազատված այլ պաշտոնյաներ ևս:

Շարունակելի

Հաջորդ հրապարակումը լինելու է ծառայությունից ազատված պատգամավորների և վերջիններիս որդիների մասին: