Բոլոր գործերն ավարտեցին, մնաց թափշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը
Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի համար Հայաստանի պատմության թանգարանի կողմից հատկացվող ցուցասրահը փոքր և անհարմար է եղել. մշակույթի նախարարությունն այս պահին այլ վայր է փնտրում: Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը. նա նշված թանգարանում թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես անցկացնելու մտադրության մասին նախկինում գրել էր իր ֆեյսբուքյան էջում:
«Պատմության թանգարանում հատկացված ցուցասրահը բավականին փոքր էր և անհարմար, իսկ այլ սենյակ առանձնացնելն այս պահին բարդ է: Մենք դեռ մի փոքր հապաղում ենք, որպեսզի տեսնենք, թե երբ ավելի հարմար սրահ կլինի, քանի որ հատկացված ցուցասրահը նեղ է, փոքր և խոնավ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մակունցը:
Անդրադառնալով նմուշների հավաքագրմանը՝ նախարարն ընդգծեց, որ բազմաթիվ մարդիկ դիմել են ու ներկայացրել թե՛ լուսանկարներ, թե՛ այլ նմուշներ:
«Մեզ համար կարևոր է, թե ինչպիսի գաղափարներով և ինչպիսի կոնցեպտուալ մոտեցմամբ ենք իրականացնում ցուցադրությունը: Կա գաղափար, որ այն կարող է լինել ինֆոգրաֆիկաներ պարունակող տեսանյութ, և այժմ քննարկման փուլում ենք: Հետո մրցույթ ենք հայտարարելու, ինչը կախված կլինի այն վայրից, որտեղ կլինի ցուցադրությունը: Հնարավոր է, որ մրցույթ հայտարարենք նաև անցկացման վայրի համար»,- ասաց մշակույթի նախարարը:
Նա հավելեց, որ կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի այս տարի ցուցահանդեսը բացվի, սակայն չեն կարող չեղարկել այն ցուցադրությունները, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են:
Ցուցահանդեսը կլինի ժամանակավոր՝ մեկ կամ երկու ամիս տևողությամբ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...