Ասուլիսը չի կայանա, իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի. Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը չի կայանա:
Այս մասին Tert.am-ին հայտնեց 2-րդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
«Ինչպես տեսաք՝ իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի և դրա համար իրենց ակտիվիստներին ուղարկել էին, որ ասուլիսը տապալվի»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում։ Նախքան Քոչարյանի ժամանումը մի խումբ ցուցարարներ ներխուժեցին դահլիճ՝ հայտարարելով, որ իրենց նպատակը ասուլիսը տապալելն է։
Հիշեցնենք նաև, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը՝ վերացնելով առաջին ատյանի դատարանի որոշումը Քոչարյանին «Մարտի 1-ի» գործով կալանավորելու վերաբերյալ:
Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։
Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Քոչարյանը հուլիսի 27-ին կալանավորվել էր։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի