Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վերաքննիչ դատարանից սպասելիքներ չունեն
«Դատախազության մերժումն այս պահին մեկնաբանել չեմ կարող, քանի որ որոշումը դեռ չեմ ստացել, պատճառաբանություններին ծանոթ չեմ։ Ընդհանրապես դատախազության որոշման գոյության մասին տեղեկացելեմ լրատվամիջոցներից », – անդրադառնալով Գլխավոր դատախազության՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 45 պատգամավորների միջնորդությունը մերժելու որոշմանը, նշեց Քոչարյանի պաշտպանական թիմից Հայկ Ալումյանը։
Հարցին, թե ինչ կանխատեսումներ ունի փաստաբանը վաղը՝ օգոստոսի 9-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքի քննության առումով, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ես տեսնում եմ բիրտ ճնշում դատարանի նկատմամբ, իսկ կանխատեսումները շատ հոռետեսական են՝ ելնելով դրանից. Այն ճնշումը որ այսօր կա զանգվածային լրատվամիջոցներով փաստաբանների նկատմամբ, մասամբ է ուղղված փաստաբանների դեմ, դրա իրական հասցեատերն ու թիրախը դատարանն է։ Այդ գռեհիկ ու սպառնալի արտահայտություններով իրականում դատարանին են փորձում հասկացնել, թե դատավորի հետ ինչ տեղի կունենա եթե հանկարծ Ռոբերտ Քոչարյանի օգտին դատական ակտ կայացվի»։
Երկրորդ նախագահի պաշտպանը չցանկացավ նշել, թե որոնք են լինելու իրենց հաջորդ քայլերը, բայց ընդգծեց, որ դրանք արդեն ծրագրված ու նախագծված են, այդ մասին կբարձրաձայնեն՝ ըստ հաջորդականության։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի