«ԲՀԿ-ն ունի հաղթելու շանսեր»
Այս տարի Երեւանի ավագանու ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է, քան նախորդ ընտրություններին, քանի որ այս տարի նշաձողն ավելի բարձր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի շանսերին, քաղտեխնոլոգը նշեց. «Նախ, դեռեւս հայտնի չէ, թե իշխող քաղաքական ուժի թեկնածուն ՔՊ-ի թեկնածո՞ւն է, թե՞ «Ելք»-ի թեկնածուն, քանի որ դեռեւս բանակցում են եւ կան խոսակցություններ, որ «Ելք»-ի մյուս 2 ուժերն էլ կարող են այլ թեկնածու առաջադրել, խոսվում է Արտակ Զեյնալյանի մասին: Հիմա եթե այս 2 ուժերը տարանջատված են գնում, դա արդեն խնդիրներ է առաջացնելու հետագա նաեւ ապագա խորհրդարանական ընտրությունների ժամանակ»։
Բադալյանը նկատեց, որ եթե Երեւանի ավագանու ընտրություններին նրանք գնան առանձին, ապա, ամենայն հավանականությամբ, խորհրդարանական ընտրություններին նույնպես կգնան առանձին, այսինքն այսպես թե այնպես այդ դաշինքը հնարավոր է բաժանվի. «Մի քիչ տրամաբանական չի լինի ավագանու ընտրություններին գնալ բաժանված, իսկ խորհրդարանական ընտրություններին գնալ միասին: Այսինքն այստեղ դեռեւս չի հստակեցվել, այդ թեկնածուն միացյալ դաշինքի թեկնածուն է, թե միայն ՔՊ-ի: Սա պետք է հստակեցվի»։
Նրա խոսքով, եթե ՔՊ-ն առանձին գնա, նշանակում է ընտրազանգվածի մի մասը նրանցից գնալու է «Ելք» դաշինքի մյուս կուսակցություններին, բայց քանի որ հեղափոխական էյֆորիան դեռ կա, այն կարող է փոխհատուցել հնարավոր կորուստները: Դա պետք է սոցիոլոգները ճշտեն, իսկ Հայաստանում վստահություն վայելող սոցիոլոգներ չկան»։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այդ ուժն էլ, ըստ քաղտեխնոլոգի, մեծ շանսեր ունի, ուղղակի այստեղ խնդիրն այն է, որ կարող է ԲՀԿ-ն իր պոտենցիալն ամբողջությամբ չբացահայտի. «Որովհետեւ այս պահի դրությամբ մենք արդեն տեսնում ենք 2-3 սխալ նրանց ընտրարշավի կազմակերպման գործընթացում: Եթե նրանք կարողանան սխալներն ուղղելու լավ կլինի, եթե չէ, վատ կլինի: ԲՀԿ-ն ունի պոտենցիալ իր թեկնածուին քաղաքապետ դարձնելու»։
Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց, որ ՀՀՇ-ն բավականին թույլ է, քանի որ գաղտնիք չի, որ այդ կուսակցությունն իրենից ոչինչ չի ներկայացնում, եւ փաստորեն նրանք ուզեն թե չուզեն, պետք է ԲՀԿ-ին նայեն. «Որովհետեւ նրանց թեկնածուն կարող է որոշակի գործողություններ կատարել ի նպաստ ԲՀԿ-ի, եւ հետագայում էլ եթե 6 տոկոս հաղթահարեցին, կարող են այնտեղ համագործակցել»։
Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաեւ «Երկիր ծիրանի» կուակցության շանսերին՝ նշելով. «Քանի որ այդ 6 տոկոսը նախորդը ընտրություններին չկար, «Երկիր Ծիրանին» կարողացավ անցնել ավագանի, իսկ հիմա երբ մրցակցությունը ուժեղ է, շատ կասկածելի է, որ երկիր ծիրանին 6 տոկոսը կհաղթահարի:
Նշենք, որ իրենց թեկնածուի մասին առայժմ հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը կգլխավորի Հայկ Մարությանը), ԲՀԿ-ն (ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը), ՀՀՇ-ն (Ցուցակը կգլխավորի Արարատ Զուրաբյանը) եւ «Երկիր ծիրանին» (կգլխավորի Զարուհի Փոստանջյանը)։ Ամենայն հավանականությամբ, ընտրություններին կմասնակցի նաեւ «Հանրապետություն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը կգլխավորի Արտակ Զեյնալյանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...